Tuesday, 16 04 2024
«Մի պահ պատկերացրեք, թե ինչ տեղի կունենա ցանկացած երկրում, եթե Ոստիկանություն չլինի». վարչապետ
Սինջարում եզդիների նահատակությունը Հայոց ցեղասպանության կրկնությունն է՝ մեկ դար տարբերությամբ․ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան
Ինչու՞ Ստեփանակերտը չպատասխանեց
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի վարչապետին
Ընդդեմ Ադրբեջանի հայցը ընթանում է հօգուտ Հայաստանի
Գուցե աղմկահարույց էին քանդման աշխատանքները, զավթված կանաչ տարածքները մեկի ամառանոցը չի կարող լինել
«Կոնսերվատորիայի տեղափոխումը չի նշանակում փակել», «Մեզ ուղիղ չվերաբերող հարց է,ԿԳՄՍՆ-ի հետ քննարկեք»
Եղել է և՛ հարցաքննություն, և՛ առերեսում. Հակոբ Ասլանյանը՝ իրեն առնչվող միջադեպի մասին
Ալիևը բացեց «Ռազմավարի պուրակը», «Հա՛յ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են ՄԱԿ-ի դատարանի համար
625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Ղազախստանը թուրք-ադրբեջանական շահերի դեմ երբեք չի գնացել. չի կարող լինել անաչառ միջնորդ
Փրկարարները հայտնաբերել են ՀՀ Կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ
Հարգելի՛ Մարիա բաջի, տես ԱՄՆ-ն ինչպես է կանգնել իր դաշնակցի կողքին․ մեզ նրա պես դաշնակից է պետք
Քննության ընթացքին հետևել է Սուրեն Պապիկյանը
Թբիլիսիում ծավալվող թեժ իրադարձությունները ունեն տարածաշրջանային ընդգրկում․ հայացք Երևանից
Ուղիղ․ ՀՀ-ում Իրանի դեսպանի ասուլիսը
ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ
15:20
ԱՄՆ-ն Իսրայելին ծանուցել է, որ չի մասնակցելու Իրանի դեմ հնարավոր գործողություններին. ABC
Թուրքիան բանակցություններ է վարում ՀԱՄԱՍ-ի հետ
Հայաստանում ԵՄ առաքելության ձեւաչափը փոխվու՞մ է
14:45
«Եվրոպայի շուկան Չինաստանի ավտոմեքենաների հետ պետք է պատրաստ լինի արդար մրցակցության». Շոլց
14:30
Նավթի գներն աճել են- 15-04-24
14:15
Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավոր փակ կլինի
Փորձ է արվում քննարկումից դուրս թողնել էթնիկ հայերի ազատազրկման, անհետացման և բռնագաղթման փաստերը
Ադրբեջանում երեխաներին սովորեցնում են սպանել, վերացնել հայերին, դա Բաքվի ցինիկ ռազմավարությունն է
Հայատյացությունը Ադրբեջանի պետական քաղաքականությունն է. Ալիևը վերջնականապես ջնջում Է հայի հետքը
Եզդիները պայքարեցին Արցախի համար. Ցեղասպանությունը չստորադասեք այժմեական կոնյուկտուրային նպատակներին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք այլընտրանք չունենք». Գալանտը՝ Օսթինին

ԱԱԾ մենաշնորհը վերացվեց. ինչ է սպասվում

Ազգային Ժողովն ընդունեց գաղտնալսման իրավունքի հարցում օրենսդրական փոփոխությունը, որով գաղտնալսելու իրավունք է տրվում նաև ոստիկանությանը, այդպիսով գործնականում խախտելով ԱԱԾ մենաշնորհը: Եթե նախկինում ոստիկանությունը գաղտնալսում իրականացնելու համար դատարանի որոշումից բացի պետք է ունենար նաև ԱԱԾ թույլտվությունը, ապա այժմ բավարար է միայն դատարանի որոշումը: Օրենսդրական այդ նախաձեռնությունը հիմնավորվել է ոստիկանության օպերատիվ-կանխարգելիչ կարողությունների և արդյունավետության բարձրացման հիմնավորումով:

Միաժամանակ ակնառու է, որ այդպիսով ստեղծվում է ԱԱԾ-ին որոշակի հակակշիռ, որովհետև ոստիկանությունը փաստորեն կարող է գաղտնալսել նաև ԱԱԾ աշխատակիցների, եթե տեսականում դիտարկենք այդպիսի տարբերակ: Ինչպե՞ս է այդ հանգամանքը փոխազդելու երկու իրավապահ կառույցների գործունեության վրա, ինչը հատկապես կարևոր ու արդիական հարց է Հայաստանի հետհեղափոխական ներկայիս փուլում, երբ բավականին հաճախակիացել են իրավապահների գործունեության հետ կապված հարցադրումները: Միաժամանակ, այդ առումով, տարածվող խոսակցություններում և գնահատականներում որոշակիորեն նկատելի է և այն, որ իրավապահ համակարգը դիտարկվում է քաղաքական մեծամասնության և վարչապետի հանդեպ որոշակի դիմադրության դիրքերից, այն հիմնավորումով, որ այդ համակարգում կան նախկին իշխող համակարգից մնացած սուբյեկտներ:

Անխոս, դա իրականություն է, սակայն այստեղ կա մի խնդիր՝ ընդհանրապես քաղաքական ղեկավարության և իրավապահ համակարգի հարաբերությունների առումով Հայաստանում խնդիրներն առկա են դեռևս նախկին համակարգից, իսկ այդ ամենի հիմքում են բազմաթիվ գործոններ, թե ներքին, թե արտաքին: Իրավապահ համակարգը կամ համակարգերը Հայաստանում խոշոր հաշվով ներառում են իշխող համակարգի այսպես ասած ներխմբային շահեր, արտացոլում դրանց բազմազանությունը, մինչդեռ քաղաքական իշխանության, քաղաքական պատասխանատվությունը եղել է մեկ անձի՝ նախագահի վրա:

Պարզապես, ներքին միջավայրում նախկին համակարգը խնդիրները լուծել է իրեն բնորոշ մեթոդներով և «ինստիտուտներով»: Ներկայումս իրավիճակն այլ է, քանի որ նոր մեծամասնությունը որդեգրել է թափանցիկ և հաշվետու կառավարման սկզբունքը, ինչն ինքնին արդեն իսկ անհնար է դարձնում իրավապահ համակարգ-քաղաքական իշխանություն հարաբերության դաշտում բացարձակապես քողարկված լուծումներով բավարարվելը: Այդ իմաստով, ոստիկանությանը նոր իրավասությամբ օժտելը գործնականում իրավապահ համակարգում որոշակի հակակշիռներ ձևավորելու քայլ է, որով թերևս ակնկալվում է որոշակիորեն ինստիտուցիոնալ լուծում տալ հավասարակշռման և այդպիսով արդյունավետ քաղաքական կառավարման խնդրին: Իսկ հանրությանը բնականաբար հետաքրքրում է խնդիրը, թե այդ նոր հարաբերակցությունը ինչպես է փոխելու Հայաստանում քրեածին վիճակն ու իրավակարգի և հասարակական կարգի պահպանության արդյունավետությունը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում