Այսօր՝ հունվարի 21-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Շարունակում է քննարկվել Իրավաբանական անձանց գրանցման մասին օրենքի նախագիծը:
«Ձեզ դուր կգա՞ր նման համեմատությունը: Ես կարծում եմ, որ դուք պարոն Գրիգորյանից պետք է ներողություն խնդրեք, որովհետև դա կարող է մարդու անձը վիրավորել: Չանե՛ք էլ տենց բան»,- դիմելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանին՝ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը:
Նա «Լուսավոր Հայաստանի» գործընկերներին խորհուրդ տվեց օրինակ վերցնել իրենց խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանից. «Այս մարդը միշտ լավ կառուցողական խոսակցություն է ունենում»:
Մանրամասները՝ տեսանյութում: