Այսօր՝ հունվարի 21-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը:
«Ես ինձ գենետիկորեն անհամատեղելի եմ զգում բռունցքներով պառլամենտում հարցեր լուծող պատգամավորների հետ: Շատ-շատերը այստեղ եկել են աշխատելու»,- հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը՝ անդրադառնալով Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպին:
Նա նշեց, թե իր համար կարևոր չէ, թե ով ումից ներողություն կխնդրի. «Ես ներողություն եմ խնդրում ՀՀ քաղաքացիներից՝ այս շենքում կատարվածի համար»:
Մանրամասները՝ տեսանյութում: