ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը այսօր խորհրդարանում տեղի ունեցած միջադեպից հետո ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն կարգապահական միջոցներ կիրառեց ԲՀԿ-ական չորս պատգամավորի նկատմամբ:
«Ջանիբեկ Հայրապետյանը, Արթուր Դալլաքյանը, Արայիկ Աղաբաբյանը և Գևորգ Պետրոսյանը հեռացվում են մինչև այս օրվա ավարտը կայանալիք նիստերից՝ զրկվելով այդ ընթացքում դահլիճում ներկա լինելու իրավունքից»,- տեղեկացրեց նա:
Միրզոյանը կարգադրիչներին խնդրեց պապահովել ասվածի կատարումը: