Wednesday, 24 04 2024
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը

Որոշիչ օրը մոտենում է. «Արցախում չի կարող ձևավորվել դելեգիտիմ իշխանություն ու երկար գոյատևել»

Փետրվարի վերջին Արցախում տեղի կունենան մարտին կայանալիք նախագահական ընտրությունների թեկնածուների պաշտոնական առաջադրումները։ Անակնկալներ գուցե ևս լինեն, բայց ի տարբերություն նախորդ ընտրությունների, այս անգամ մրցապայքարն ավելի շուտ է սկսվել, մասնակցելու ցանկություն են հայտնել առավել մեծ թվով թեկնածուներ, քան նախորդ բոլոր ընտրություններին։

Այս պահի դրությամբ մամուլում հայտնի անուններն են՝ Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը, ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, խորհրդարանի «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը, «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը, ՀՅԴ ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը։

Հայաստանի իշխանությունները բացահայտ որևէ աջակցության մասին չեն խոսում։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ կառավարության առաջնահերթությունն է լինելու ապահովել արդար ընտրությունների անցկացումը։ Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ մինչև վերջին պահն էլ Երևանը չի խոսի իր բացահայտ նախապատվության մասին, թեպետ առանձին շրջանակներ կպաշտպանեն տարբեր գործիչների։ Օրինակ՝ Արարատ Միրզոյանը՝ Արցախի իր գործընկերոջը, հասարակական սեկտորն ու ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ Մասիս Մայիլյանին, նախկին իշխանությունները՝ Վիտալի Բալասանյանին, իսկ Արայիկ Հարությունյանի թեկնածության վրա, ըստ որոշ հրապարակումների, կանգ կառնի վարչապետ Փաշինյանը։ Ով էլ ընտրվի Արցախի նախագահ՝ հաշվի առնելով այնտեղի յուրահատկությունները, մասնագետների պնդմամբ, անհրաժեշտ է ունենալ բացարձակ լեգիտիմություն։

Արցախի նախագահ Բակո Սահակյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը, որը նաև Արցախի Պահպանողական կուսակցության նախագահն է, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ շուտով Արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կներկայացնի հստակ ժամկետները․«Մեր-երկու օր տարբերություն կարող է լինել, բայց նախնականը՝ փետրվարի 5-15 առաջադրումն է, 15-25-ը՝ գրանցումը, որից հետո արդեն քարոզարշավը։ Հավանաբար, մարտի 31-ին կլինեն ընտրությունները»։

Դավիթ Բաբայանը նաև փոխանցեց, որ իր ղեկավարած կուսակցությունը մասնակցելու է նույն օրը կայանալիք խորհրդարանական ընտրություններին, առաջիկայում կներկայացնեն համամասնական ցուցակը, իսկ նախագահական ընտրություններին մասնակցելու մասով առայժմ վերջնական որոշում չունեն։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ ամենակարևոր խնդիրը հենց լեգիտիմ իշխանության ձևավորումն է։ «Մենք չենք կարող ունենալ լեգիտիմ իշխանություն Հայաստանում, և դելեգիտիմ՝ Արցախում։ Արցախյան խնդրի կարգավորման առումով դա բավականին կթուլացնի մեր դիրքերը։ Այդ իսկ պատճառով՝ Արցախում պետք է լինի մի իշխանություն, որը եթե լեգիտիմության առումով չունենա առավելություն Հայաստանի իշխանությունների նկատմամբ, գոնե հավասարություն լինի։ Առավել ևս, եթե հաշվի առնենք այն փաստը, որ Հայաստանը, ուզի-չուզի, ներկայացնում է Արցախը բանակցություններում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակիցը նշեց՝ միանշանակ չէ, թե որ շրջանակներն ում են աջակցում, առայժմ ունենք Հայաստանի ներկայիս իշխանությունների տեսակետը։ «Այն է՝ արդար ու թափանցիկ ընտրությունների անցկացումը, լեգիտիմ իշխանությունների ձևավորումը։ Այս տարիների ընթացքում Արցախը միշտ առավել բարձր ժողովրդավարության ցուցանիշներ է գրանցել, քան Ադրբեջանը, իսկ որոշ դեպքերում նույնիսկ ավելի բարձր, քան Հայաստանը։ Նմանատիպ արդյունքի գրանցումը թույլ կտա, որ Արցախն իր դիրքերը չկորցնի»,- ասաց նա։

Ըստ քաղաքագետի՝ այժմ որոշակի գործընթացներ են տեղի ունենում, և ընդհանրապես բացառել որևէ ոչ ժողովրդավարական միջամտություն, պետք չէ. «Կարծում եմ, որ ամեն ինչ կախված կլինի թե՛ Արցախի ներկա իշխանությունների կամքից և թե՛ առավել կարևոր է Հայաստանի իշխանությունների կամքը։ Ինչ վերաբերում է թեկնածուներին, ապա նրանք ևս պետք է շահագրգռված լինեն որոշակիորեն արդար ու թափանցիկ ընտրությունների արդյունքում ձևավորել իշխանություն՝ անկախ նրանից՝ կհաղթեն, թե ոչ։ Հակառակ դեպքում՝ եթե Արցախում իշխանության գա մի ուժ, որը լեգիտիմ չի լինի և ավտորիտար միտումներ կունենա՝ այդ ուժն ու իշխանությունը երկար գոյատևել չի կարողանա, հաշվի առնելով Հայաստանի իշխանությունների որակը։ Արցախում այդ դեպքում գործընթացները կգնան այնպես, որ նույնիսկ հնարավոր է լինեն նոր ընտրություններ։ Այդ իսկ պատճառով՝ ով էլ գա իշխանության, կարևոր է, թե ինչպես է գալու, ու այդ ուժն ինչպիսի հատված է ներկայացնելու՝ արդյոք Արցախի հասարակության մե՞ծ հատվածը, որը կքվեարկի իր համար, թե՞ այլ ուժերի կողմից է հովանավորվելու»։

Ռոբերտ Ղևոնդյանը միևնույն ժամանակ նշեց՝ կա տպավորություն, որ նախկին ուժերի նախընտրած թեկնածուն Վիտալի Բալասանյանն է, որը, սակայն, մեծ աջակցություն չունի։ «Մյուս թեկնածուների մասով կարող եմ ասել, որ բոլորն էլ թե՛ ներկա և թե՛ նախկին ուժերի հետ ունեն որոշակի հարաբերություններ։ Ու այստեղ միակ խնդիրը նրանց դիրքավորումն ու տվյալ քաղաքական իրավիճակում իրենց դրսևորած վարքագիծն է, որի հիման վրա կստեղծվի իշխանությունը։ Ընտրություններից հետո կերևա՝ այդ իշխանությունը համապատասխանո՞ւմ է այն սպասումներին, որ մենք այսօր ունենք։ Ձեր կողմից նշած՝ Աշոտ Ղուլյանի, Արայիկ Հարությունյանի, Մասիս Մայիլյանի ընտրվելու դեպքում՝ լեգիտիմության հետ կապված խնդիր մենք պետք է որ չունենանք»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում