Այսօր՝ հունվարի 21-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Շարունակում է քննարկվել Իրավաբանական անձանց գրանցման մասին օրենքի նախագիծը:
«Ինձ համար շատ զարմանալի էր, որ պարոն Աբովյանը այդպես էլ չգիտակցեց, թե ինչ վիրավորական արտահայտություն էր արել պարոն Գևորգ Պետրոսյանը, և ինչի համար էր պետք ներողություն խնդրել»,- հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը:
Նրա խոսքով՝ պարոն Պետրոսյանը պետք է ներողություն խնդրի ոչ միայն պարոն Բաբաջանյանից, այլև իրենցից բոլորից. «Որովհետև մենք մեր թանկագին ժամանկան օգտագործեցինք աբսուրդային բազարի վրա»:
Մանրամասները՝ տեսանյութում: