Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Հայաստանի առաջնությանը փոշիացման վտանգի տակ․ Հայ ֆուտբոլիստների խոպանը

Նախօրեին հայտնի դարձավ, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրները ներկայացնող ֆուտբոլիստները 2020 թվականի հուլիսի 1-ից Ռուսաստանում չեն համարվի լեգեոներներ: Այս որոշումը հունվարի 16-ին վերջնականապես հաստատվել է Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարարության կողմից: Ավելի վաղ, 2019 թվականի նոյեմբերի 2-ին ՌԴ սպորտի նախարարությունը տարածել էր հաղորդագրություն, որի համաձայն՝ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների մարզիկները Ռուսաստանում լեգեոներներ չեն համարվի ֆուտբոլի, բասկետբոլի, վոլեյբոլի, հանդբոլի, ջրագնդակի մրցումներում:

Նշենք, որ ռուսական ֆուտբոլում առկա է լեգեոներների սահմանափակում, որն ազդում էր նաև ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիների վրա: Ռուսաստանի Պրեմիեր լիգայում լեգեոներներ են համարվում այն ֆուտբոլիստները, որոնք իրավունք չունեն հանդես գալու Ռուսաստանի ազգային հավաքականում: Ինչ խոսք Ռուսաստանի Սպորտի նախարարության որոշումը դրական մեծ ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի ազգային հավաքականի վրա։ Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող բազմաթիվ հայ ֆուտբոլիստներ տարիներ շարունակ հրաժարվել են հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում, որպեսզի իրենց ակումբներում խնդիրներ չունենան: Մի քանի տարի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բանակցություններ էր վարում դարպասապահ Դավիթ Յուրչենկոյի հետ, որը առկա խնդրի պատճառով այդպես էլ չխաղաց մեր ազգային թիմում: Հայաստանի ազգային հավաքական էր հրավիրվել նաև այժմ «Ռոստովում» ելույթ ունեցող պաշտպան Խորեն Բայրամյանը, որը ևս, չցանկանալով ռիսկի դիմել, մերժեց հրավերը: Հիմա խնդիրը լուծված է։ Ի դեմս Բայրամյանի Ռուսաստանում հանդես եկող հայազգի ևս մի քանի ֆուտբոլիստներ առաջիկայում կարող ենք համալրել մեր ազգային թիմի շարքերը։ Հայաստանի ազգային հավաքականին, լեգեոներների սահմանափակման մասին օրենքը բացասական նշանակություն ուներ մեզ համար նաև այլ տեսանկյունից:

Մասնավորապես, սահմանափակման հետևանքով ըստ էության կանգ առավ հայաստանցի ֆուտբոլիստների հոսքը Ռուսաստանի առաջնություն: Ռուսական ակումբները նախընտրում էին ձեռք բերել թեկուզ ավելի թանկ, բայց ավելի բարձր կարգ ունեցող ֆուտբոլիստների, և գործող լիմիտը լրացնում էին նրանցով:Ժամանակին ռուսական ակումբները հետաքրքրված էին Հայաստանում հանդես եկող ֆուտբոլիստներով: Ու հիմա, եթե հայաստանցի մարզիկը ռուսական ֆուտբոլում չունենա լեգեոների կարգավիճակ, կբացվի նոր հորիզոն: Ենթադրվում է, որ ռուսական ակումբներն իրենց հերթին ուշադրությունը կսևեռեն հայաստանցի և բելառուս ֆուտբոլիստների վրա: Ինչ խոսք մեր հավաքականների համար միանգամայն դրական կլինի ֆուտբոլիստների Ռուսական Պրեմիեր լիգայում խաղալը։ Լիգա, որը որակապես գերազանցում է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությանը։ Անդրադառնանք նաև ԵԱՏՄ տարածքում լեգեոներների լիմիտի վերանալու մասին բացասական կողմին։ Անցյալ տարվա նոյեմբերի 28-ին Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիան ընդունել էր որոշում, որի համաձայն ԵԱՏՄ-ի ադամ երկրների ֆուտբոլիստները այս երկրի առաջնությունում այլևս լեգեոներներ չեն համարվի։ Ու ինչ է տեղի ունենում այս որոշումից հետո։ Ղազախական ակումբները խոշորացույցով ֆուտբոլիստներ են փնտրում, գնում հայկական թիմերից։ Հավանական է, որ մոտ ապագայում Հայաստանի ազգային հավաքականն ունենա միանգամից 7-8 ֆուտբոլիստներ, որոնք ներկայացնեն ղազախական ակումբները։ Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ղազախական թիմերը մեկը մյուսի հետևից հրավիրում են հայ ֆուտբոլիստներին։

Ղազախական ֆուտբոլը հայկական ֆուտբոլի համեմատ ֆինանսապես շատ ավելի ապահովված է, բայց ասել, որ այս երկրի առաջնությունը մակարդակով շատ ավելի ուժեղ է մեր առաջնությունից ճիշտ չի լինի։ Հայաստանում հանդես եկող ֆուտբոլիստը տեղափոխվելով Ղազախստան՝ ստանում է 5-6 նույնիսկ 10 անգամ ավելի բարձր աշխատավարձ և բնական է, որ տեղացի կադրերը առանց վարանելու ընդունում են հրավերները։ Արդեն ամռանը ղազախական թիմերին կմիանան նաև ռուսական ակումբները, որոնք էլ ավելի գրավիչ պայմաններ կառաջարկեն մեր ֆուտբոլիստներին։ Եվ ինչ պատկեր կունենանք այս պրոցեսի հետևանքով մենք վաղը։ Վաղը հայկական թիմերն ուղղակի չեն ունենա տեղացի քիչ թե շատ նորմալ կադրեր։ Մենք ունենք կադրային սով, իսկ շուտով ընդհանրապես չենք ունենա պիտանի կադրեր, որոնք կլինեն հայկական թիմերում։ Անցյալ տարի շատ էինք խոսում Հայաստանի առաջնությունում լեգեոներների լիմիտի մասին պնդելով, որ պետք է հնարավորություն տրվի տեղացի ֆուտբոլիստներին։ Այսօր տեղացի ֆուտբոլիստները հեռանում են և ակումբներին ոչինչ չի մնում անել, քան նրանց տեղը լրացնել նոր լեգեոներներով։ Մեր թիմերըն այսօր չունեն հնարավորություն տեղացի կադրերին պահելու։

Սկիզբ առած այս պրոցեսը հիշեցնում է խոպանի, որը դարձել է հայերիս ապրուստի մի ճյուղը։ Ռուսաստանի և Ղազախստանի գործատուները, որոնք ֆինանսապես ավելի բարձր հարթության վրա են գտնվում Հայաստանից կլանում են շատ ավելի էժան աշխատուժը։ Հիմա նույնը տեղի է ունենում ֆուտբոլում, ինչի հետևանքով Հայաստանի առաջնությունը կանգնել է փոշիացման վտանգի առաջ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում