Լուրեր
Լարված իրավիճակ ԱԺ-ում՝ Արման Բաբաջանյանի ծափերով ուղեկցվող ելույթից հետո
  • 11:50
  • 2020-01-21
  • Դիտումներ՝ *

Այսօր՝ հունվարի 21-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը:

Քրեական ենթամշակույթի մասին օրենքի նախագծի քննարկմանը «Բարգավաճ» Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հայտարարեց. «Գողական բառի հետ երեք տառով հասկացություն կա, լավ կլիներ դրա դեմ պայքարեիք»:

Նրա ելույթին հաջորդեց պատգամավոր Արման Բաբաջանյանի կոշտ ելույթը, որը ուղեկցվեց ծափահարություններով: Պատգամավորը պահանջեց, որ ԲՀԿ-ից որևէ մեկը ներողություն խնդրի իրենց գործընկերոջ խայտառակ պահվածքի համար:

Պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթից հետո նրան մոտեցան «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները, և ստեղծվեց լարված իրավիճակ: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ հորդորեց վերջ տալ «ռազբորկային» և նստել տեղները:

  • Դիտումներ՝ *