Անասնապահներն ու մսավաճառները շարունակում են բողոքել սպանդանոցների մասին օրենքի դեմ: Հանրապետության մի շարք մարզերում նրանք այսօր բողոքի ակցիաներ են անցկացնում:
Մրգաշատ համայնքում ակցիայի մասնակիցները սպառնում են ճանապարհ փակել: Նրանց թիվն աստիճանաբար ավելանում է: