Այսօր՝ հունվարի 21-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Շարունակում է քննարկվել Իրավաբանական անձանց գրանցման մասին օրենքի նախագիծը:
«ԲՀԿ-ից ինչ-որ մեկը պետք է ներողություն խնդրի իրենց գործընկերոջ այս խայտառակ պահվածքի համար, և ես ԱԺ նախագահին կոչ եմ անում, որպեսզի արձագանքի այս անթույլատրելի պահվածքին: Լռե՛ք, երբ ես խոսում եմ: Մենք պիտի արմատախիլ անենք այսպիսի կեցվածքն ու անպատասխանատու դիրքորոշումը Ազգային ժողովում»,- հայտարարեց պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ պետրոսյանի ելույթին:
«Վախվորած ոստիկանությունով մենք չենք կարող պայքարել քրեական աշխարհի և հանցավոր աշխարհի դեմ: Մենք պիտի արմատախիլ անենք այսպիսի կեցվածքն ու դիրքորոշումը մեզանում»,- հավելեց նա:
Արման Բաբաջանյանը նշեց, որ քրեական դատարանի նախագահը ժամանակ է անցկացնում հանցագործների հետ. «Այդպիսի դատական համակարգով չենք կարող պայքարել հանցագործության դեմ»:
Պատգամավորի խոսքով՝ սոցիալական բազան հենց քրեականներն են. «Նրանք վերադառնում են, որովհետև տեսնում են իշխանության կողմից վախվորած դիրքորոշում, ուստի նրանց պահվածքն էլ շատ համարժեք է»:
Մանրամասները՝ տեսանյութում: