Saturday, 20 04 2024
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»

Ինչ մարտահրավեր է Հայաստանին. լուրջ մտորելու ժամանակը

Հայաստանում ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի խորհրդավոր մահը, որի առնչությամբ հանրությունը քննարկում է ամենատարբեր վարկածներ, տեղի է ունենում Հայաստանի շուրջ աշխարհաքաղաքական լայն և միկրոմիջավայրերում առանցքային գործընթացների ֆոնին, որոնք էապես առնչվում են Հայաստանին, Հայաստանի շահին, անվտանգությանը, միաժամանակ միջազգային դերին ու հնարավորությանը: Այդ ֆոնին Հայաստանում տեղի է ունենում նախկին առանցքային մի պաշտոնյայի մահը, որի հանգամանքների կամ վարկածների վերաբերյալ տարատեսակ, այդ թվում՝ ծայրահեղությունից ծայրահեղություն քննարկումները փոթորկել են հանրությանը, առաջացրել առանց այդ էլ ոչ քիչ լարվածությամբ ներքին հոգեբանական իրավիճակի նոր լիցք: Դիտարկումներն արվում են գերազանցապես ներքին հարաբերությունների համատեքստում, ինչը և սպասելի է հայկական հանրության ու հասարակական-քաղաքական դաշտի պարագայում՝ մի շարք իրողությունների և հատկանիշների բերումով, իհարկե, այդ թվում՝ թե՛ սուբյեկտիվ, թե՛ օբյեկտիվ հանգամանքների և իրողությունների:

Այդուհանդերձ, հատկապես պաշտոնական վարկածի և ամբողջական բացահայտման պարագայում, թերևս, անհրաժեշտ է տեղի ունեցածը դիտարկել նաև ավելի լայն համատեքստում: Առավել ևս, որ գործնականում գրեթե բոլորի մոտ գերիշխող մտայնության առումով՝ որ Կուտոյանի մահը կարող էր կապված լինել նրա ԱԱԾ պետի կարգավիճակում գործունեության հետ, պետք է ուշադրություն դարձնել հանգամանքին, որ այդ գործունեության կարճ շրջափուլը ուղեկցվել է Հայաստանի համար ներքին ու արտաքին էական շաղկապվածությամբ առանցքային, ճակատագրական իրողություններով: Գեորգի Կուտոյանը ԱԱԾ պետ է նշանակվել 2016-ի փետրվարին և հեռացել երկու տարի անց՝ 2018-ի մայիսին: Այդ ընթացքում Հայաստանն անցել է Ապրիլյան քառօրյայի, ՊՊԾ գնդի գրավման, կառավարության փոփոխության, խորհրդարանի ընտրության, Վիեննայի, Սանկտ-Պետերբուրգի օրակարգերի, դրանց չեղարկման շուրջ ռուս-ադրբեջանական շրջանակների որոշակի ճնշումների միջով:

Ընդ որում՝ այդ իրադարձությունների հարցում եղել են ներքին ու արտաքին ժամանակային ուշագրավ զուգորդումներ: Ահա նաև այդ իմաստով, ներկայումս առնվազն դիտարկման է արժանի հանգամանքը, որ Հայաստանում ողբերգական և աղմկոտ իրողություն է տեղի ունենում միջազգային դինամիկ և խորքային վերափոխումների ֆոնին, որ տեղի են ունենում Հայաստանին անմիջապես առնչվող, կամ հարակից՝ բայց ոչ պակաս կարևոր ռեգիոններում, էական դերակատարների մասնակցությամբ: Տարեսկզբից աննախադեպ իրողության՝ իրանցի գեներալի սպանության հետևանքով փոթորկվում և, անկասկած, լիովին նոր շրջափուլ է մտնում մերձավորարևելյան իրավիճակը, որը աշխարհաքաղաքական խմորումների մի մեծ կաթսա է: Դրան զուգահեռ, Ռուսաստանում սկսվում է իշխանության անցման վճռորոշ մի գործընթաց, որը մի կողմից իր վրա անշուշտ կրում է արտաքին իրողությունների ազդեցությունը, և մյուս կողմից՝ ինքն էլ ազդելու է արտաքին մի շարք միջավայրերի, այդ թվում նաև մեր ռեգիոնի իրողությունների և հեռանկարների վրա:

Այդ ամենը ենթադրում են էական տրանսֆորմացիաներ՝ բոլոր հարակից ուղղություններով, այդ թվում՝ ռուս-թուրքական հարաբերության շրջանակում: Այդպիսով, անկասկած է, որ Հայաստանն այստեղ ունի դեր և նշանակություն, և այդ դերի իրացումից է նաև կախված մի շարք առանցքային հարցերի լուծումը կամ գործընթացների հետագա զարգացումը: Եվ այդ համատեքստում էլ, Հայաստանն ունի թե գործընկերներ, որոնց համար կարևոր է երկրի կայուն հետհեղափոխական զարգացումը և թե՛ պետություններ՝ ընդ որում, մեղմ ասած, ոչ թույլ, որոնց համար հետհեղափոխական Հայաստանի կայունությունն ու, ըստ այդմ, Հայաստանի ուժը, մեղմ ասած, ցանկալի չէ: Ահա այդ հանգամանքն է նաև պատճառը, որ Հայաստանի ներքին կյանքում տեղի ունեցող իրողությունները՝ ողբերգականից մինչև ներքաղաքական, պետք է առնվազն դիտարկել նաև այդ լայն համատեքստում: Բավականին շատ են սուբյեկտներ, որոնք պատրաստ են իրենց խնդիրները լուծել Հայաստանի ներքին կյանքում՝ առկա խնդիրները և դրանցից բխող հանգամանքները օգտագործելով, խաղարկելով: Ի վերջո, պետք չէ մոռանալ Հայաստանում օտարերկրյա շահեր սպասարկողների առկայության մասին՝ ընդհուպ վարչապետի մակարդակով արվող ակնարկները: Միևնույն ժամանակ, այդ ամենով հանդերձ, թերևս, ժամանակն է Հայաստանի ներքին կյանքում այդ ամենի առնչությամբ լուրջ մտորումների համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում