Բրիտանացի արքայազն Հարրին լքել է Մեծ Բրիտանիան և ուղևորվել Կանադա, որտեղ գտնվում են նրա կինը և որդին՝ ութամսական Արչին:
The Sun-ի տվյալներով, արքայազն Հարրին մեկնել է Կանադա Լոնդոնում Բրիտանա-աֆրիկյան ներդրումային գագաթնաժողովին մասնակցելուց հետո, որտեղ հանդիպել Է Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ:
Հիշեցնենք, որ հունվարի 8-ին արքայազն Հարրին, որը վեցերորդն է թագաժառանգների ցուցակում, և նրա կինը Instagram-ի միջոցով հայտարարել էին թագավորական ընտանիքի անդամների կարգավիճակից հրաժարվելու և անկախ ֆինանսական կյանք սկսելու մասին: