Միջազգային տուրիստական այցերի թիվը 2019 թվականի արդյունքներով հասել Է 1,5 միլիարդի նշագծին: Այդ մասին հունվարի 20-ին հայտնել են ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունում (ԶՀԿ):
Կազմակերպության տվյալներով, այս ցուցանիշը 4 տոկոսով բարձր Է 2018 թվականին գրանցված թվից, երբ ճանապարհորդների թիվը, որոնք ուղևորվել են այլ երկրներ, կազմել Է 1,4 միլիարդ: Ինչպես նշել են ՄԱԿ-ի ԶՀԿ-ում, սպասվում է, որ աճի միտումը կպահպանվի ընթացիկ տարում և կկազմի մոտավորապես 3-4 տոկոս: Կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլին ուշադրություն Է դարձրել այն բանի վրա, որ «անորոշության և անկայունության այս ժամանակներում զբոսաշրջությունը մնում Է տնտեսության հուսալի հատվածը»:
Անցյալ տարի Եվրոպա տուրիստական ժամանումների թիվն ավելացել Է 4 տոկոսով: Օտարերկրյա զբոսաշրջության մակարդակը 5 տոկոսով աճել Է Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում և 4 տոկոսով՝ Աֆրիկայում: Ամերիկայում այս ցուցանիշն ավելացել Է 2 տոկոսով: Բացի այդ, 8 տոկոս աճ Է գրանցվել Մերձավոր Արեւելքում: