ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումա քննարկման է ներկայացրել Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Սահմանադրության փոփոխությունները Պուտինը ձևակերպել է Դաշնային ժողովին ուղղված ուղերձում:
Մասնավորապես, նա առաջարկել է, որ միջազգային իրավունքի և համաձայնագրերի վերաբերյալ իր գերակայությունը սահմանվի հիմնական օրենքում: Նա նաև փոփոխություններ է առաջարկել իշխանության ճյուղերի միջև միջև լիազորությունների վերաբաշխման և պետական պաշտոնյաների ու դատավորների սահմանափակումների վերաբերյալ: