Ջորջ Միլերի «Խելահեղ Մաքսը. Զայրույթի ճանապարհ» ֆիլմը գլխավորել է XXI դարի լավագույն 100 ֆիլմերի ցանկը Empire ամսագրի վարկածով:
Երկրորդ տեղը զբաղեցրել է ռեժիսոր Փիթեր Ջեքսոնի «Մատանիների տիրակալը. Մատանու եղբայրությունը» եռերգության առաջին մասը, իսկ երրորդ հորիզոնականում է Քրիստոֆեր Նոլանի «Մութ ասպետը»:
Առաջին տասնյակում ներառվել են նաև «Սկիզբ», «Լուսնի լույս», «Սոցիալական ցանց», «Վրիժառուները: Անվերջության պատերազմ», «Հեռու», «Ֆավնի լաբիրինթոսը» և «Թարգմանչական դժվարություններ» ֆիլմերը: