Friday, 19 04 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ

Ադրբեջանցի երգչի վարքագծից տուժած Ռուզաննա Մանթաշյանը ներողություն է ակնկալում կազմակերպչից

​​Օպերային երգչուհի Ռուզան Մանթաշյանը նոր հաղորդագրություն է տարածել` անդրադառնալով Դրեզդենի օպերային թատրոնում փետրվարի 7-ին կայանալիք համերգին` Semper Opernball-ին իր մասնակցության չեղարկմանը՝ ադրբեջանցի օպերային երգիչ Յուսիֆ Էյվազովի՝ հայուհու հետ ելույթից հրաժարվելու պատճառով:

Հաղորդագրության մեջ երգչուհու ներկայացուցիչ Ռենե Մասիսը Semper Opernball-ի ղեկավար Հանս-Իոահիմ Ֆրեյին հորդորել է ներողություն խնդրել Ռուզան Մանթաշյանից: Երգչուհին «Ֆեյսբուք»-ի անձնական էջում հրապարակել է Ռենե Մասիսի հայտարարությունն այն մասին, որ նա չի կարող հրապարակել Semper Opernball-ի հետ ունեցած բանակցությունների մասին փաստաթղթերը, որովհետև երկու ընկերությունների կամ կազմակերպությունների միջև բանակցությունների ընթացքում իրականացվող գրագրությունը (էլեկտրոնային փոստ, նամակներ, և այլն) կրում են գաղտնի բնույթ և ենթակա չեն հրապարակման:

Մանթաշյանի ներկայացուցիչը, պատասխանելով Semper Opernball-ի ղեկավար Հանս-Իոահիմ Ֆրեյի հունվարի 15-ին տարածած մամուլի հաղորդագրությանը, նշել է, որ Ֆրեյը  համառորեն շարունակում է իր տեսակետն արտահայտել զանգվածային լրատվամիջոցների միջոցով` չցուցաբերելով ճկունություն ու մնալով իր կարծիքին:

«Մենք ստիպված ենք դիմելու հաղորդակցության նույն եղանակին` ձեզ պատասխանելու նպատակով: Ձեր հոդվածում դուք, կարծես թե, միտումնավոր խառնում եք տարբեր խնդիրներ` փաստերը խեղաթյուրելու համար:

Դուք նաև միտումնավոր կերպով փորձում եք խրթին ձևով բացատրել արվեստի ոլորտում ներգրավված կազմակերպությունների աշխատանքի եղանակները: Ձեր հոդվածի բովանդակության մեջ տարբերակման ենթակա երկու բան կա: Մի կողմից, խոսքը SemperOpernball-ի մարդկային ու մշակութային արժեհամակարգի մասին է:

Դուք կարևորում եք ձեր նախորդ միջոցառումներին բոլոր ազգերը ներկայացնող կատարողների, այդ թվում` հայերի մասնակցությունը: Մենք երբեք չենք վիճարկել այս իրողությունը, մենք նույնիսկ բացահայտ կերպով ողջունել ենք այն հունվարի 14-ի մեր մամլո հաղորդագրության մեջ: Ինչպես տեսնում եք, այս առումով մենք չենք վիճարկում ձեր ու SemperOpernball-ի հեղինակությունը: Մյուս կողմից, առկա է հակասություն, որը ծագել է պարոն Էյվազովի կողմից տիկին Մանթաշյանի հետ «քաղաքական դրդապատճառներով» ելույթ ունենալուց հրաժարվելու հետևանքով, ինչը հանգեցրեց մեր կատարողի հետ ձեռք բերված պայմանավորվածության չեղարկմանը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Մանթաշյանի ներկայացուցչը գրում է, որ կարելի է մտածել, որ Ֆրեյը ստիպված է եղել դա անել իր հրավիրյալ կատարողի անդրդվելի դիրքորոշման պատճառով:

«Սա ձեր ցանկությունը չէ, սակայն փաստն այն է, որ Ռուզան Մանթաշյանի մասնակցությունը նախագծում չեղարկվել է: Լավագույն դեպքում դուք առնվազն պետք է ներողություն խնդրեիք տիկին Մանթաշյանից: Այդ դեպքում մենք կփորձեինք հարթել ստեղծված տհաճ իրավիճակը: Դուք անգամ հարկ չհամարեցիք անձնական կապ հաստատել:

Փոխարենը, հունվարի 15-ի ձեր մամուլի հաղորդագրության մեջ գոռոզ ու վիրավորական կերպով մերժում եք մեր դիրքորոշումը պաշտպանելու նպատակով մեր կողմից բերվող կոնկրետ փաստարկները:

Նման քայլով արդյոք  ցանկանո՞ւմ եք, որ մենք լրացուցիչ քայլ կատարենք ու այս վեճը տեղափոխենք այլ հարթակ»,-այս հարցադրումով ավարտվում է հաղորդագրությունը:

Հունվարի 13-ին համացանցում լուրեր էին տարածվել այն մասին, որ ազգությամբ ադրբեջանցի օպերային երգիչ Յուսիֆ Էյվազովը «քաղաքական նկատառումներից ելնելով»՝ հրաժարվել է ելույթ ունենալ հայուհի սոպրանո Ռուզան Մանթաշյանի հետ: Երկու արտիստները պետք է միասին հանդես գային փետրվարի 7-ին Semper Opernball-ին:

Ավելի ուշ ադրբեջանցի երգիչն Ինստագրամի իր էջում նշել էր, իբր, այդ լուրը սուտ է: Նա հրապարակել էր SemperOpernball-ի հաղորդագրությունն այն մասին, որ օպերային թատրոնն ընդհանրապես պայմանագիր չի կնքել Ռուզան Մանթաշյանի SempernOperball-ում ելույթ ունենալու վերաբերյալ։ Սակայն դեռ դեկտեմբերին մամուլի հաղորդագրություն էր տարածվել, որում սպասվող ելույթներում նշված է եղել նաև Ռուզան Մանթաշյանի անունը: 

Իսկ վերջնական պայմանագիրը կնքված չի եղել միայն այն պատճառով, որ բանակցությունները դեռ չէին ավարտվել, սակայն երգչուհու մասնակցության մասին պայմանավորվածությունն արդեն ձեռք էր բերվել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում