ՌԴ Տուլա քաղաքի բնակչուհին հսկա օձ է հայտնաբերել իր բնակարանի զուգարանում: Այս մասին հաղորդել են տեղական լրատվամիջոցները:
Նշվում է, որ կինը մեկ շաբաթ բացակայել է տանից, մտնելով սանհանգույց, նա տեսել է զուգարանի հատակին սղացող հսկա օձին:
Կինը լքել է բնակարանը, իսկ համապատասխան ծառայություն դիմել է նրա որդին:
Օձի ցեղատեսակը դեռ անհայտ է, արտաքինից այն նման է եղել պիթոնի: