Saturday, 20 04 2024
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞

Պուտինն էլ գնում է, ինչպես Սերժ Սարգսյանը, վա բանկ

ՌԴ նախագահ Պուտինը Պետդումա է ներկայացրել Սահմանադրության փոփոխության նախագիծը, որի, այսպես ասած, հիմնական ուղենիշների մասին նա բարձրաձայնել էր օրերս տեղի ունեցած ամենամյա ուղերձի ընթացքում: Պուտինը գործնականում առաջարկում է որոշակի բազմաբևեռ իշխանության մոդել, այդպիսով նախապատրաստվելով նախագահի պաշտոնը թողնելուն: Նրա առաջարկը գնահատվել է տարբեր կերպ, առավելապես դիտարկվելով իշխանությունը պահելու ձգտման համատեքստում: Այդ առումով, Ռուսաստանում բավական մոտ իրավիճակ է այն իրողություններին, որոնք կային Հայաստանում Սահմանադրության փոփոխության հետ կապված, որոնք ևս դիտարկվում էին Սերժ Սարգսյանի իշխանությունը հավերժացնելու համատեքստում:

Իհարկե, բովանդակային առումով այն, ինչ կա Պուտինի առաջարկում, ամենևին նման չէ Հայաստանում տեղի ունեցածին: Բայց, չլինելով նման բովանդակային իմաստով, արդյոք ազդեցության կամ հետագա զարգացման սցենարի իմաստով Ռուսաստանում տեղի ունեցողը կարո՞ղ է լինել Հայաստանում տեղի ունեցածի նման, այսինքն՝ դառնալ ՌԴ նախագահի դեմ զանգվածային բողոքի ակցիաների առիթ կամ պատճառ: Իհարկե, այստեղ էլ կան նաև ներքին քաղաքական իրողությունների ահռելի տարբերություններ, և նմանությունը, թերևս, իշխանությունը շարունակելու հանգամանքն է, որ մեկնաբանությունների ու գնահատականների գերակշռող մասում է, սակայն, այդուհանդերձ, այդ ամենը առաջացնում է հարցը՝ կհաջողվի՞ Պուտինին քաղաքական բարձր կարգավիճակով ապրել այն իրողությունների պայմաններում, որ ձևավորում է Սահմանադրության փոփոխությամբ, թե՞ իշխանությունը հավերժացնելու մեկնաբանություններով Ռուսաստանի ընդդիմադիր շրջանակներին կհաջողվի հանրությանը հանել նրա դեմ և իրականացել իշխանափոխություն՝ հեղափոխական այս կամ այն տարբերակով:

Մի բան, թերևս, աներկբա է, որ Հայաստանի տարբերակը՝ թավշյա հեղափոխություն, գործնականում բացառվում է: Եվ դրա պատճառն այն է, որ Ռուսաստանը միատարր պետություն չէ: Ավելին, Ռուսաստանը բազմակրոն պետություն է, և այստեղ ոչ միայն էթնիկ, այլև կրոնական խիստ բազմազանություն է: Դրան են ավելանում նաև այդ միավորների շուրջ քաղաքական կամ պատմա-քաղաքական խնդիրներին առնչվող շերտերը: Միաժամանակ ակնառու է, որ Ռուսաստանի իշխող համակարգն իրեն սպառել է ոչ պակաս, քան Հայաստանում էր: Իսկ այդ հանգամանքը Ռուսաստանի համար շատ ավելի լուրջ խնդիր է, շատ ավելի էական վտանգներով հղի, այդ թվում՝ նույն համակարգի և դրա առաջնորդի համար, քան Հայաստանում՝ աշխարհաքաղաքական մասշտաբները այս դեպքում Ռուսաստանի օգտին գործող հանգամանք չեն: Այդ տեսանկյունից, Պուտինն էլ, ինչպես Սերժ Սարգսյանը, գնում է վա բանկ, մեծ հաշվով, երկու սցենարով՝ կապ պահել ու կառավարել իշխանությունը առավելագույնս երկար, կամ թողնել այն առավելագույնս սահուն և անցնցում՝ պարզապես երկրորդ սցենարի իր տարբերակով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում