Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մոհամադ Էսլամին թռել է Կիև, որպեսզի երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկուն փոխանցի Թեհրանում խոցված ուկրաինական ինքնաթիռի մասին հաղորդագրություն: Այս մասին գրում է Islamic Republic News Agency-ը:
Հրապարակման համաձայն՝ հաղորդագրությունն ուղարկել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Փաստաթուղթը պարունակում է տեղեկություններ Իրանի կողմից խոցված ինքնաթիռի մասին:
Ըստ Իրանի արտգործնախարարության խոսնակ Աբաս Մուսավիի՝ Իրանի հետախուզական գործակալությունները պատրաստ են համագործակցելու Ուկրաինայի հետ: