Պոլսի հայոց պատրիարքարանը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է Թուրքիայում սպանված Սևակ Բալըքչըի ու Հրանտ Դինքի գործերով դատավարություններին:
Պատրիարքարանը հուսադրիչ է համարել այն հանգամանքը, որ Բալըքչըի սպանության գործով (Սևակ Բալըքչին սպանվել է 2011թ․ապրիլի 24-ին ծառայակից Քվանչ Աղաօղլուի կրակոցից․ վերջինս դատապարտվել է 17 տարվա ազատազրկման) հանցագործը արժանի պատիժ է ստացել, ինչի կապակցությամբ շնորհավորել է Սևակ Բալըքչըի ընտանիքին, փաստաբաններին ու մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպություններին, որոնք իրավական դաշտում երկար պայքար են մղել:
Պատիրարքարանը արձանագրել է, որ Հրանտ Դինքի սպանության հարցում դեռևս արդարության որոնումները անարդյունք են, և հայտարարել է , որ նրա սպանության 13-րդ տարելիցի կապակցությամբ ևս մեկ անգամ բարձրաձայնում է արդարության իրենց պահանջը: