Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն հունվարի 19-ին՝ պոլսահայ լրագրող, «Ակոս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի սպանության 13-րդ տարելիցի օրը, Twitter-ի իր էջում ցավակցական գրառում է արել․
«Հրանտ Դինքը մարդ էր, որի սրտում ու խոսքում խաղաղություն էր տիրում, լրագրող էր, որ սիրում էր ուսումնասիրություններ անել։ Նա մեզանից հեռացավ մեր պատմության ու երկրի համար շատ ցավալի ձևով։ Ամեն անգամ նրա անունը լսելիս այդ ցավը կրկին զգում ենք ու հարգանքով հիշում նրան․ թող հոգին լուսավորվի»։