Մսավաճառներն ու անասնապահները վաղ առավոտից փակել էին Կառավարություն տանող ճանապարհը, իրավիճակը լարված էր։
Հիշեցնենք, որ ակցիայի մասնակիցները մոտ 10 րոպե շարունակ փակել էին դեպի կառավարություն տանող ճանապարհը, կուտակվել էին տասնյակ ոստիկանական ուժեր, դեպքի վայր էին եկել նաև կարմիր բերետավորները։
Նշենք, որ արդեն երրորդ օրն է, ինչ մսավաճառները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության դիմաց։ Նրանք զգուշացրել էին, որ եթե խնդիրը լուծում չստանա արդեն այսօր ավելի մեծ թվով են գալու Կառավարություն և փակելու են ճանապարհներ։