ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնության խորհրդին առաջարկել է Յուրի Չայկային ազատել գլխավոր դատախազի պաշտոնից այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ՝ տեղեկացնում է Interfax-ը։
Ինչպես հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը՝ նախագահը Քննչական կոմիտեի փոխնախագահ Իգոր Կրասնովին առաջարկել է ՌԴ գլխավոր դատախազի պաշտոնում: Նա արդեն Կրասնովի թեկնածությունը ներկայացրել է Դաշնության խորհրդի քննարկմանը:
Իգոր Կրասնովը ծնվել է 1975 թվականին: Արդարադատության գեներալ-լեյտենանտ է: Նա հետաքննել է մի շարք աղմկահարույց քրեական գործեր, այդ թվում 2005 թվականին Անատոլի Չուբայսի դեմ մահափորձը, Ստանիսլավ Մարկելովի և Անաստասիա Բաբուրովայի սպանությունը, Բորիս Նեմցովի սպանությունը: ՌԴ-ի Քննչական կոմիտեի փոխնախագահի պաշտոնը զբաղեցրել է 2016 թվականին։