Թուրքիան դեռևս զորքեր չի ուղարկել Լիբիա, այնտեղ են գտնվում միայն թուրք ռազմական խորհրդականները՝ հայտարարել է Թուրքիայի առաջնորդ Թայիփ Էրդողանը՝ տեղեկացնում է ria.ru-ն։
Կիրակի օրը Բեռլինում անցկացվել է Լիբիայի վերաբերյալ միջազգային գիտաժողով՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Թուրքիայի, Եգիպտոսի և այլ երկրների, ինչպես նաև ԵՄ-ի և ՄԱԿ-ի մասնակցությամբ: Ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆայեզ Սարաջը և Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարը ևս ներկա էին գագաթնաժողովին, չնայած կրկին չկարողացան իրենց միջև ուղիղ բանակցություններ կազմակերպել չի հաջողվել։
«Մենք հիմա այնտեղ (Լիբիա) ռազմական ուժ չենք ուղարկում։ Մենք պարզապես այնտեղ ուղարկել ենք ռազմական խորհրդականների և հրահանգիչների մի խումբ»,- ասել է Էրդողանը թուրք լրագրողներին՝ վերադառնալով Բեռլինից: