Friday, 29 03 2024
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը

Անահիտ Բախշյանի և Ստյոպա Սաֆարյանի պարզաբանումները Wikileaks-ի հրապարակումների վերաբերյալ

Վերջին օրերին մի շարք էլեկտրոնային լրատվամիջոցներ 2008թ․ մարտի 1-ի իրադարձությունների սեփական «հետաքննության» շրջանակներում հղում են կատարել Wikileaks կայքում հրապարակված ԱՄՆ պետքարտուղարության զեկուցագրերից մեկին՝ Cablе 08YEREVAN179_a , որտեղ, ի թիվս այլ քաղաքական գործիչների, հիշատակված է Ազգային ժողովի Ժառանգություն խմբակցության պատգամավորներ Անահիտ Բախշյանի և Ստյոպա (Ստեփան) Սաֆարյանի անունները։ Այս մասին նշված է նախկին պատգամավորների տարածած հայտարարությունում:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության համար ողբերգական ընթացք ու ավարտ ունեցած այդ օրվա վաղ առավոտից քաղաքացիների ահազանգով նախ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը (առավոտյան 9։30-ից), ապա իր գործընկերները՝ Ստյոպա Սաֆարյանը, Զարուհի Փոստանջյանը, Վարդան Խաչատրյանը, Արմեն Մարտիրոսյանը և Լարիսա Ալավերդյանը (11:30-ից հետո) գտնվել են Ֆրանսիական դեսպանության մոտ՝ կանգնելով ոստիկանական ուժերի և ցուցարարների միջև, կանխել են բախումները և հնարավորինս լիցքաթափել լարվածությունը, որի պատճառը վաղ առավոտյան Ազատության հրապարակում ՀՀ ոստիկանության ու ուժային այլ կառույցների իրականացրած ոչ իրավաչափ գործողություններն էին եղել։ Ազատության հրապարակում բռնություններից ու հետապնդումներից հալածված և Ֆրանսիայի դեսպանատան մոտ հավաքված ժողովրդի շրջանում այդ ժամերին ամենատարբեր լուրերն էին շրջանառվում «մահացած երեխայի» կամ «մահացած քաղաքացիների» մասին /համացանցում տեսանյութերն առկա են/, որոնք էլ ավելի էին գրգռում հավաքված բազմությանը, ում այդտեղից քշելու գործողություններ էին փորձում իրականացնել ոստիկանական ուժերը։

Երբ այդ ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի միջնորդավորված կամ ուղիղ բանակցությունները ձախողվել էին, ինչի մասին տեղյակ էին հանրությունը և Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունները, վերջիններս քաղաքական գործընթացներում առանցքային դերակատարում ունեցող ուժերի ներկայացուցիչներից էին տեղեկանում իրավիճակի ու զարգացումների մասին։

«Ժառանգություն խմբակցության պատգամավորներ Ստյոպա Սաֆարյանի և Անահիտ Բախշյանի ու ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնի կամ այլ դեսպանատների դիվանագետներիհետ այդ օրվա հաղորդակցություններըեղել են այդ իրադարձությունների մասին՝ որպես ականատես։ Մասնավորապես, Ֆրանսիայի հրապարակին հարող տարածքում տիրող իրավիճակի ներկայացման համատեքստում էլ խոսվել է հանրությանը գրգռող լուրերի մասին, որոնց հավաստիությունը մենք չէինք կարող այդ պահին ստուգել, սակայն մեր պարտքը համարեցինք փոխանցել թե՛ իրավապահ մարմիններին, թե՛ նաև իրավիճակով հետաքրքվող դիվանագետներին։

Ինչպես նկատելի է,Wikileaks-ի փաստաթղթի վկայակոչված հատվածում մեր զրույցի առարկա նյութի առնչությամբ հենց այդպես էլ գրված է՝ «ըստ (շրջանառվող) տեղեկությունների/REPORTEDLY»: Այն մեր կողմից հատուկ ընդգծվել է։

Այդ հատվածները մեջբերած ու «վերլուծած» կայքերը  գիտակցված, թե չգիտակցված, միտումնավոր, թե այլ պատճառներով սխալ թարգմանություն են հրամցրել հանրությանը՝ փորձելով ստեղծել տպավորություն, թե իբրև Անահիտ Բախշյանը և Ստյոպա Սաֆարյանն «ականատես են եղել նման մահվան դեպքերի» կամ «ստույգ տեղեկություններ են ունեցել դրանց մասին»։

Կոչ ենք անում հանրությանը չտրվել ապատեղեկատվությանը, իսկ հիշյալ կայքերին էլ հորդորում ենք թարգմանություններ իրականացնելիս օգտվել արհեստավարժ ծառայություններից։

Անահիտ Բախշյան

Ստյոպա Սաֆարյան

Երևան, 20 հունվարի, 2020թ․

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում