Այսօր՝ հունվարի 20-ին, Ազգային ժողովում մեկնարկել է 7-րդ գումարման 4-րդ նստաշրջանը: Այժմ քննարկվում է Պետական մրցանակների մասին օրենքի նախագիծը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
«ԱԺ հանձնաժողովը ավանսով է տվել դրական եզրակացություն, քանի որ կարծում ենք՝ օբյեկտիվ մեխանիզմների ներդրման անհրաժեշտություն կա»,- հայտարարեց ԱԺ գլխադասային հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը:
Նրա խոսքով՝ եթե կառավարությունը չընդունի իրենց առաջարկները, 2-րդ ընթերցման ժամանակ հանձնաժողովը կտա բացասական եզրակացություն:
Մանրամասները՝ տեսանյութում: