Այսօր՝ հունվարի 20-ին, Ազգային ժողովում մեկնարկել է 7-րդ գումարման 4-րդ նստաշրջանը: Այժմ քննարկվում է Պետական մրցանակների մասին օրենքի նախագիծը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
«Կառավարությունը կարո՞ղ է սահմանել անսահմանափակ թվով մրցանակներ, և որքանո՞վ իմաստ ունի այս օրենքի սահմանումը»,- արդարադատության փոխնախարարին հարցրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը:
Ի պատասխան՝ փոխնախարարն ասաց, որ այդ նորմը կառավարությանը հնարավորություն է տալիս սահմանել մրցանակի այլ տեսակներ, ոչ պետական. «Շնորհվում է մրցանակ ստեղծագործության և աշխատանքի համար, այլ ոչ կոնկրետ անձի որոշակի վաստակի»:
Պատգամավորը հետաքրքրվեց նաև՝ պահպանվելո՞ւ են վաստակավոր արտիստ կամ արվեստի վաստակավոր գործիչ մրցանակները:
Մանրամասները՝ տեսանյութում: