Իրանի ճանապարհների ու քաղաքների զարգացման նախարար Մոհամադ Էսլամին ուղեւորվում է Կիեւ, որտեղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն կփոխանցի Թեհրանի մերձակայքում ուկրատինական ինքնաթիռի կործանման վերաբերյալ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի նամակը:
Այդ մասին, ինչպես հաղորդել է IRNA գործակալությունը, հունվարի 20-ին հայտնել է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին:
«Իրանի ճանապարհների ու քաղաքների զարգացման նախարարն ուղեւորվել է Կիեւ՝ Իրանի նախագահ Ռոհանիից Ուկրաինայի նրա պաշտոնակից Վլադիմիր Զելենսկուն ուղերձով, որը վերաբերում է Թեհրանի մերձակայքում ուկրաինական քաղաքացիական ինքնաթիռի կործանմանը»,- ասել է Մուսավին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: