Լուրեր
Սահմանադրությամբ կարող է շատ բան լինել, ավելի կարևոր է ձեր տրամաբանությունը. Սերգեյ Բագրատյան
  • 16:31
  • 2020-01-20
  • Դիտումներ՝ *

Այսօր՝ հունվարի 20-ին, Ազգային ժողովում մեկնարկել է 7-րդ գումարման 4-րդ նստաշրջանը: Այժմ քննարկվում է Հանրաքվեի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նշեց, թե այդ ինչպե՞ս է, որ 300-400 ձայն ստացած պատգամավորը կարող է հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ, իսկ ժողովուրդը՝ ոչ. «Էդ 50 հազարն ի՞նչ թիվ եք վերցրել՝ 5 միլիոն վերցնեիք: Սահմանադրությունը կապ չունի, ձեր տրամաբանությունն եմ ուզում հասկանալ: Սահմանադրությամբ կարող է շատ բան լինել, ավելի կարևոր է ձեր տրամաբանությունը: Եթե ձեր տրամաբանությունը Սահմանադրությունն է, ուրեմն պետք է գնանք նախորդ ռեժիմ: Սահմանադրությունը փոխելու ենք»:

Դիմելով պատգամավոր Արման Բաբաջանյանին՝ նա ասաց. «Ինչի՞ եք վախենում, եթե նախորդ ռեժիմից լավ առաջարկություն լինի՝ թող լինի»:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

  • Դիտումներ՝ *