Լուրեր
Մեզ էշի տեղ են դնում․ Անասնապահները վաղը կփակեն միջմարզային ճանապարհները
  • 16:24
  • 2020-01-20
  • Դիտումներ՝ *

«Մեզ բանի տեղ չեն դնում, մենք ով ենք էս երկրի մեջ»-քիչ առաջ կառավարության շենքի առջեւ ընթացող բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց անասնավաճառների եւ մսավաճառների բողոքի ակցիայի մասնակիցները։

Ակցիայի մասնակիցները ժամեր շարունակ սպասում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որի հետ այդպես էլ չկարողացան խոսել։

Ակցիայի ավարտին անասնապահները հայտարարեցին, որ վաղն առավոտ ժամը 8-ին մարզերի ճանապարհները փակելու են։ «Սաղ մարզերը որ փակենք, նոր կահսկական։ Ժամը 8-ից 10-ը փակում ենք ճամփեքը»,-հայտարարեց ակցիայի մասնակիցը։ Ակցիայի մասնակիցները նաեւ հայտնեցին, որ արդեն փակել են  Աշոցք-Ամասիա ճանապարհը:

  • Դիտումներ՝ *