ՀՀՇ-ն կուսակցության երիտասարդական թևը պատրաստվում է համագումարի:
Համագումարը, ինչպես այսօրվա ասուլիսում տեղեկացրեց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, տեղի կունենա նոյեմբերի 28-ին` ժամը 11-ին, Էրեբունիում տեղակայված ՀԱԿ շտաբում: Նշենք, որ վերջին երիտասարդական համագումարը կուսակցությունը հրավիրել է հինգ տարի առաջ: Իսկ օրերս էլ հրաժարական էր ներկայացրել երիտասարդական թեւի ղեկավար Կարեն Կարապետյանը:
Առաջիկա համագումարում սպասվում է երիտասարդական կառույցի խորհրդի նոր ընտրություններ: