Գազի գնի բարձրացումը շղթայական ձևով ազդելու է էլէներգիայի գնի, ինչպես նաև շատ ապրանքատեսակների վրա: Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նրա խոսքով՝ կտուժի բնակչությունը, քանի որ սա կհանգեցնի աղքատացման, մյուս մասով՝ տնտեսության իրական հատվածը: