Tuesday, 19 01 2021
Tuesday, 19 01 2021
01:00
Թուրքիայում ամուսինն այլանդակել է իր ուկրաինուհի կնոջը, որը ցանկացել է բաժանվել նրանից
00:45
Սահարայի անապատում ձյուն է տեղացել
Հրապարակվել են Հայաստանի քաղաքացիների համար Ռուսաստան մուտքի կանոնները
Հայաստանի և Ռուսաստանի սահմանադրական դատարանների նախագահները հեռախոսազրույց են ունեցել
00:06
Ամեն շաբաթ 100. 000 մահ
5-րդ զորամիավորումում ամփոփվել են 2020-ի ընթացքում իրականացված աշխատանքները․ ՊՆ
00:00
92-ամյա Ժան-Մարի Լե Պենը պսակադրվել է իր կնոջ հետ
Հայաստանն այն քիչ երկրներից է, որտեղ առկա ուսուցումը հիմնական ծավալով վերականգնված է․ Ժաննա Անդրեասյան
Քաշաթաղից դուրս եկած որոշ ընտանիքներ սկսել են Արցախ վերադառնալ. նրանց կեցության հարցը լուծվում է. Արցախի նախագահի գլխավոր խորհրդական
Մարտակերտցիները փակել են ադրբեջանական շարասյան ճանապարհը և պահանջներ դրել ռուս խաղաղապահների առջև
23:45
Բելառուսին զրկել են հոկեյի աշխարհի առաջնությունն անցկացնելու իրավունքից
Տարհանված շրջանների բնակիչների կենսաթոշակները կվճարվեն ՀՀ-ում և ԱՀ-ում
23:20
Ռուսաստանը չէ, որ պետք է որոշի՝ Վրաստանը և Ուկրաինան կլինեն ՆԱՏՕ-ի կազմում, թե՞ ոչ. Սթոլթենբերգ
Թուրքիայում մարտական ԱԹՍ-ները համակցել են զրահամեքենայի հետ
Թուրքերին խիստ զայրացրել է Համայն Հունաց Արքեպիսկոպոսի հայտարարությունը
Գործ ունենք Ալիևի նման անհավասարակշիռ, Էրդողանի նման ամբիցիոզ մարդկանց հետ. զորավարժությունները Հայաստանի համար կարող են վտանգավոր լինել
Վերսկսվել են Ուֆայից Երևան ուղիղ չվերթները
Ջերմուկ քաղաքից 10 կմ արևմուտք երկրաշարժ է տեղի ունեցել
22:40
Քուվեյթի Էմիրն ընդունեց կառավարության հրաժարականը. Al Arabiya
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է ազատել Նավալնիին
Լավրովը մեկնաբանել է Ռուսաստանի և Չինաստանի զորավարժությունները
Անգլիական նավերն ու հայկական լեռները․ «ԿԱՄԵՐՏՈՆ»
Ալեքսեյ Նավալնին ձերբակալվել է 30 օրով
Արտահերթ ընտրությունների գնդակը մեր դաշտում չէ. Սուրեն Պապիկյան
21:50
Բրազիլիայում հավանություն են տվել COVID-19-ի դեմ բրիտանական և չինական պատվաստանյութերին
Արա Այվազյանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել
Հայաստանում նախատեսվում է հեշտացնել անվան փոփոխության ընթացակարգը
Ավինյանի գրասենյակը պարզաբանել է գերիների թվական տվյալները չհրապարակելը
21:20
ԵՄ-ն կկատարի պարտավորությունները ԵՄ-ՄԹ համաձայնագրի կիրարկման պայմաններում. պարզաբանում
Երևան, Գյումրի, Վանաձոր քաղաքներում նպաստների և կենսաթոշակների վճարման գործընթացում տեղի է ունեցել փոփոխություն

Հաջորդը, որպես թիրախ, լինելու է ԲՀԿ-ն

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ իրականությանը չեն համապատասխանում ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի հետ գործակցության մասին տեղեկությունները, և նրա հետ գործակցություն չկա և չի կարող լինել: Ինչու՞ է ԲՀԿ նախագահ Ծառուկյանը բացառում Արթուր Վանեցյանի հետ գործակցության հնարավորությունը: Պատճառն այստեղ թերևս այն է, որ նա չի ուզում ներկայումս «կիսել» հանրային այն ընդդիմախոսությունը, որ կա Արթուր Վանեցյանի հասցեին՝ վարչապետի հետ նրա հակադրության առնչությամբ: Իսկ այն շերտը կամ շերտերը, որոնք այդ հակադրության պարագայում դիրքավորվում են ԱԱԾ նախկին պետին աջակցելու դաշտում, նրանք էլ որևէ պարագայում չեն աջակցի կամ չեն լինի ԲՀԿ այսպես ասած էլեկտորատ: Այդ իմաստով, ԲՀԿ հետ գործակցությունը կարող է շահեկան լինել Արթուր Վանեցյանի համար՝ քանի որ նա ունի ԲՀԿ ընտրազանգվածը վերցնելու «տեղ», խոսքն իհարկե ֆիզիկական կամ աշխարհագրական տեղի կամ տարածության մասին չէ:

Իսկ ահա Գագիկ Ծառուկյանը Արթուր Վանեցյանի հնարավոր ընտրազանգվածը վերցնել չի կարող և կարող է միայն կորցնել նրա հետ գործակցությունից: Այստեղ իհարկե էական չէ՝ Արթուր Վանեցյանին դիտարկում ենք ինքնուրո՞ւյն խաղացող, կամ ինքնուրույն խաղի հավակնորդ, թե՞ դիտարկում ենք նախկին իշխող համակարգի որևէ թևի շրջանակում գործող ֆիգուր:

Արթուր Վանեցյանն այդ առումով մրցակից է ԲՀԿ-ին և պարզ է, թե ինչու է կուսակցության նախագահ Ծառուկյանը հայտարարում, որ խոսք չի կարող լինել նրա հետ գործակցության մասին: Ընդհանրապես, այդ տեսանկյունից, ԲՀԿ համար մրցակից է գործնականում նախկին ամբողջ իշխող համակարգը, որևէ թևի մասին էլ լինի խոսքը: Բարգավաճ Հայաստանի համար մարտահրավերի լրջագույն շրջան կսկսվի այն ժամանակ, երբ նախկին իշխող համակարգում այսպես ասած ավարտվի ներքին պայքարը ուժերի հարաբերակցության և գերակա, թելադրող դիրքի համար: Որովհետև դրանից հետո արդեն հաջորդ դիրքը, որ հայտնվելու է թիրախում, լինելու է ԲՀԿ դիրքը: Կամ, ավելի շուտ, ԲՀԿ-ն կլինի գործնականում առաջին իրական թիրախը, քանի որ նոր իշխանությունը տվյալ դեպքում նախկին համակարգի համար թիրախ է պայմանական իմաստով՝ ավելի շատ որպես միջոց սեփական շրջանակում ուժերի հարաբերակցության կամ դիրքային պայքարի գործում:

Հեղինակներ
ՆՎԵՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
ՆՎԵՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
ԳՈՀԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ԳՈՀԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Արթուր Աղաբեկյան
Արթուր Աղաբեկյան
Ժիրայր Ոսկանյան
Ժիրայր Ոսկանյան
Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում