«Իրականում 2016-ի ապրիլյան պատերազմը էլ ավելի ավելացրեց անվստահության մթնոլորտը երկու ժողովուրդների միջև։ Եվ այդ անվստահության մթնոլորտը վեր է ածվել թշնամանքի»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Արցախի ԱԺ «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը։
Նրա խոսքով՝ բանակցությունները պետք է շարունակվեն․ միշտ էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին հաջողվել է բանակցային սեղան տեղափոխել և նստեցնել ՀՀ և Ադրբեջանի առաջնորդներին։