ՀՀ ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հուղարկավորությունը տեղի ունեցավ հունվարի 20-ին։ Վերջին հրաժեշտը տալու էին եկել ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, Հայաստանի հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ, Կուտոյանի հարազատները, ընկերներն ու բարեկամները: