ԼՀԿ խմբացության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմում խմբակցությունից կընդգրկվի Տարոն Սիմոնյանը:
«Սիրելի՛ հայրենակիցներ,
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմում կներկայացնի խմբակցության պատգամավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Տարոն Սիմոնյանը։
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը սահմանադրական բարեփոխումների գործընթացին ներգրավվելու է իր հիմնաքարային առաջարկներով և անելու է առավելագույնը՝ մինչ օրս մեր կողմից ներկայացված և այլ անհրաժեշտ բարեփոխումները սահմանադրության մակարդակում ամրագրելու համար», – գրել է նա։
https://www.facebook.com/marukyan.edmon/posts/3400619476676422