Այսօր՝ հունվարի 20-ին, Ազգային ժողովում մեկնարկել է 7-րդ գումարման 4-րդ նստաշրջանը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը իր ելույթում նշեց, որ ինքն ունի երկու երեխա, վերջին անգամ ծննդատանը եղել է 2007 թվականին և չի կարծում, թե որևիցե բան է փոխվել: «Երբեք մայրը երեխան գրկին չի ընկնում քաշքշուկների մեջ, դա անում է հայրը»,- ասաց Լուսինե Բադալյանը:
Ի պատասխան «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի ռեպլիկի՝ պատգամավորն ասաց. «Ես կարող եմ կրկին ծննդաբերել, խնդիրը դա չէ: Պետք չէ գույները ուռճացնել՝ ծննդկանն իր նորածին երեխայի հետ որևիցե տեղ չի գնում: Գուցե նա երիտասարդ է՝ չգիտի»:
Մանրամասները՝ տեսանյութում: