Այսօր՝ հունվարի 20-ին, Ազգային ժողովում մեկնարկել է 7-րդ գումարման 4-րդ նստաշրջանը: Այժմ քննարկվում է Քաղաքացիական կացության ակտերի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը:
Առաջարկվում է ծննդյան վկայականում ավելացնել նաև երեխայի սեռը:
Այս առնչությամբ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը հայտարարեց. «Մենք պետք է ունենանք ավտոմատ ինտեգրված համակարգ, որը ՔԱԿԳ-ին տեղեկացնում է բոլոր ծնունդների մասին, որպեսզի քաղաքացին երեխային գրկած գնա, երբ ինքը ցանկանա, գնա ու այդ թուղթը վերցնի: Սա է կոչվում էլեկտրոնային կառավարման համակարգ, ոչ թե մի հատ բոլտ ու գայկա ավել գրենք: Մենք պետք է սրան միտված լինենք»:
Մանրամասները՝ տեսանյութում: