Լուրեր
Ինչու վարչապետը չի մասնակցել Գեորգի Կուտոյանի հոգեհանգստյան արարողությանը․ պարզաբանում է Մակունցը
  • 13:16
  • 2020-01-20
  • Դիտումներ՝ *

Սարսափելի բան է տեղի ունեցել, որից ազդվել ենք բոլորս։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքին։

Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Գեորգի Կուտոյանի հոգեհանգստի արարողությանը մասնակցությանը, Լիլիթ Մակունցն ասաց՝ վարչապետը ցավակցական խոսք հղել է Կուտոյանների ընտանիքին և իշխանության առանձին ներկայացուցիչներ ներկա գտնվել են հրաժեշտի արարողությանը. «Այն անձինք, այդ թվում նաև վարչապետը, որոնք չեն մասնակցել, չեմ կարծում, որ տեղին է շահարկման առարկա դառնա»,-ասաց Լիլիթ Մակունցը։

Դիտարկմանը, որ վարչապետը ցավակցեց այն ժամանակ, երբ լրատվամիջոցներից մեկը դիմեց այդ հարցով և ամենավերջինը ցավակցեց. «Ես խրոնոլոգիային չեմ հետևել, չեմ կարծում, որ դա էական է։ Փաստն այն է, որ վարչապետը ցավակցական խոսքը հղել է»,-ասաց Մակունցը։

  • Դիտումներ՝ *