Այսօր՝ հունվարի 20-ին, Ազգային ժողովում մեկնարկել է 7-րդ գումարման 4-րդ նստաշրջանը: Այժմ քննարկվում է Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին հարցը:
«Այս օրենքի ընդունումով շահելու են միայն բանկերն ու վարկային կազմակերպությունները»,- իր ելույթում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով գույքը ընդհանուր նկարագրով գրավադրելու մասին օրենքի նախագծին:
Նրա խոսքով՝ շատերը բանկերի հետ պայմանագրերը կնքելիս չեն էլ իմանալու, որ իրենց արտադրանքը դառնալու է գրավի առարկա: «Այս հարցով շատ դատական պրոցեսներ են սկսվելու»,- ասաց նա՝ հավելելով, որ ինքը դեմ է քվեարկելու:
Մանրամասները՝ տեսանյութում: