ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը վատ է գնահատում Հայաստանում ծննդատների փակումը: Այսօր` հունվարի 20-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդը:
«Դա վատ եմ գնահատում, քանի որ, ասենք թե, մենք ուզում ենք` ներգաղթ լինի, տնտեսական հեղափոխություն լինի, եթե 30-35 գյուղի սպասարկում է այդ հիվանդանոցը, դա ճիշտ չի, այլ հակառակը դա պետք է պահվի, զարգացվի, այնպես որ դա անելու բան չի, որ դա անում են»,-ասաց նա: Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարության որոշմամբ ՀՀ մարզային մի շարք բուժհաստատությունների ֆինանսավորումը դադարեցվում է, որի հետեւանքով մարզային մի շարք ծննդատներ փակվում են։