«Մամուլի հետ սուրճ» հաղորդման հունվարի 20-ի հյուրը լրագրող Արտակ Համբարձումյանն է։
Մեր զրուցակիցն անդրադարձավ ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքների հետ կապված մամուլի հրապարակումներին և նշեց.«Սա նորից ի ցույց դրեց մեր լրատվական դաշտում տիրող րավիճակը, ծանոթ էինք և այնպես չէ որ զարմացանք՝էթիկայի կանոնների զրո պահպանում։ Ես հետևում էի ամենասկզբից և տեսնում էի, թե ուղիղ եթերում ինչպես են լրագրողներն աշխատում, վստահ եմ, եթե իրավապահները չխոչընդոտնեին, շատերը պատրաստ էին մտնել բնակարան ու հենց այնտեղ նկարել։ Հետևում ու մտածում էի, թե ինչու այսքան տարիների ընթացքում՝ ունենալով այսպիսի իրավիճակի փորձեր, չկարողացանք սահմանել այնպիսի սկզբունքներ, որոնք մարդիկ պետք է պահպանեն»։
Հարցազրույցն ամբողջությամմ՝ տեսանյութում