Friday, 19 04 2024
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը

Մեդվեդևը պաշտոնանկ արվեց հետագա սրացումներից խուսափելու համար. Հայաստանը պետք է չքնի ու օգտվի իրավիճակից

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մոսկվայի «Միաբանություն» կենտրոնի նախագահ Սմբատ Կարախանյանը։

– Պարոն Կարախանյան, Դմիտրի Մեդվեդևի  հրաժարականը վարչապետի պաշտոնից շատերի համար անսպասելի էր, և մամուլում շրջանառվում են դրա վերաբերյալ ամենատարբեր վարկածներ։ Ի վերջո՝ ի՞նչ է տեղի ունենում Ռուսաստանում, ի՞նչ վերադասավորումներ են սրանք։

– Նախ նշեմ՝ սպասվում էր, որ այդ փոփոխությունն ավելի շուտ պետք է լիներ, բայց բերեցին ու համապատասխանեցրին նախագահի ուղերձի հետ, որից անմիջապես հետո եղավ այդ հրաժարականը։ Հարցն այն է, որ Ռուսաստանը գնում է սկզբունքային կառուցվածքային, ծրագրային  փոփոխությունների։ Եթե հետևում եք, ապա երևի նկատել եք, որ Ռուսաստանը  մեծ ուշադրություն է սկսել դարձնել ներքին քաղաքականությանը, տնտեսությանը, կառուցվածքային բարեփոխումների հարցին։ Մոտավորապես 2-3 ամիս այդ ծրագիրը հաստատված էր։ Այժմ Ազգային անվտանգության խորհուրդը սկզբունքային, անվտանգության հարցերով նոր տեսլականներ է մշակել, դրանք իհարկե հետագայում կկատարելագործվեն ու կուժեղացվեն։

Կառավարության հիմնական խնդիրները կլինեն ներքին տնտեսության զարգացման, արդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների զարգացման, արտադրության զարգացման ուղղությունները։ Սրանից առաջ մեծ դիսկուրս էր ընթանում, ու որոշվեց ընտրել այս տարբերակը։ Այսինքն՝ ստացվեց այնպես, որ այսօրվա կառավարությունն իր գործունեությամբ չի համապատասխանում այն խնդիրներին, որոնք դրված են Ռուսաստանի առջև ու շատ հրատապ են։ Իրաքի, Իրանի, Սիրիայի զարգացումները ցույց տվեցին, որ համապատասխան կառույցներն իրենց աշխատանքով չեն համապատասխանում ժամանակի իրողություններին։ Ռազմականից բացի՝ նաև գիտահետազոտական, արդյունաբերական ոլորտներ կան, ուստի այդ նախարարություններում կլինեն կառուցվածքային ու ծրագրային փոփոխություններ։ Դրանից բացի՝ նաև ներքին արդյունաբերության հետ կապված մեծ խնդիրներ կան, որ կառավարությունը չէր կարողանում արդյունավետ կերպով լուծել։ Հարցն այն չէր, որ պետք էր բոլորին փոխել, ուղղակի դրվեցին նոր խնդիրներ, որոնք ավելի առաջադեմ ու լիբերալ ծրագրերի հետ են կապված։ Թե ինչպես կիրականացվեն՝ կտեսնենք առաջիկայում։

Հիմնական հարցն էլ նախագահի պաշտոնավարումն է մինչև 2024 թվականը, այդ ընթացքում ամեն երկու տարին մեկ կլինեն փոփոխություններ՝ ծրագրային, կադրային, կառուցվածքային։ Ինտրիգը նախագահի իրավահաջորդներն են։ Ու այս ամենը, բնական է, արվում է, որպեսզի մի քիչ այդ ներկուլիսային սուր պայքարը, որը ձևավորվել է  երկու-երեք ներիշխանական խմբավորումների միջև, չվնասի աշխատանքներին, պետական ու ծրագրային շահերին։ Կարծում եմ՝ ժամանակն էլ ճիշտ ընտրվեց, որովհետև եթե սա արվեր երկու կամ երեք տարի հետո, այդքան հեշտ չէր լինի ամեն ինչ կազմակերպել, կլինեին սուր կոնֆլիկտներ, որոնք պետության վրա նեգատիվ անդրադարձ կունենային։ Բոլոր խմբերը՝ ուժայինները, քաղաքականները, խոշոր բիզնեսի ներկայացուցիչները, արտախորհրդարանական ուժերը, կկենտրոնանան, ու հետաքրքիր ընտրություններ կլինեն։

Հիմա Մեդվեդևը կզբաղվի անվտանգության խորհրդի հարցերով՝ արտաքին կամ ռազմարդյունաբերական խնդիրների հետ կապված։ Նախագահի պարտականությունները կրճատվում են, պատասխանատվությունը՝ քչանում։ Դե ֆակտո գնում ենք կիսանախագահական մոդելի։ Նախագահը կմնա, բայց ծրագրերի հաստատումը վերապահվում է Պետական դումային։ Տարիուկես հետո շատ սուր պայքար կլինի արտախորհրդարանական ու խորհրդարանական ընդդիմադիր ուժերի միջև։ Ռուսաստանի  նախագահը ցույց տվեց, որ ինքը կուսակցական նախագահ չի, դուրս եկավ կուսակցական տիրույթից։ Շատ ավելի լայն հնարավորություններ են առաջանում խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմությունների համար։

– Տեսակետ կա, որ Պուտինը զոհաբերեց Մեդվեդևին՝ նրա վրա բարդելով իշխանության անհաջողությունները, որպեսզի Ռուսաստանում առկա բարդ իրավիճակը չազդի նրա պաշտոնի երկարաձգման վրա։

– Նախ՝ ես համաձայն չեմ ժամկետի երկարաձգման վարկածի հետ։ Այսօրվա դրությամբ նման հարց դրված չէ։ Բայց, իհարկե, վերջին  ժամանակահատվածում Մեդվեդևը շատ «լյապեր» է թույլ տվել։ Նախագահը զբաղվում էր արտաքին քաղաքականությամբ՝ ռազմական, ռազմարդյունաբերական հարցերով, իսկ Մեդվեդևը՝ ընդհանուր ներքին տնտեսական արդյունաբերական հարցերով ու ռեգիոնալ՝ տարածքային։ Այստեղ մեծ դժգոհություններ կային. այն ծրագրերը, որ անում էր Մեդվեդևը, չէին բավարարում ոչ միայն Պուտինին, այլև բոլորին։ Այդ  պաշտոնում մի փոքր հոգնածության հարց էր առաջացել։ Իհարկե, Պուտինը շատ դեպքերում մեղմ էր վերաբերվում, ընդառաջ էր գնում, որն էլ բերում էր տարբեր խնդիրների։ Պուտինը հարց դրեց, որ աշխատավարձերը ցածր են, ծրագիր է մշակվում աղքատության դեմ պայքարի համար, իսկ Մեդվեդևը դա չկարողացավ իրականացնել։ Հարցը նրան զոհաբերելը չէր, եթե նման հարց լիներ՝ դա ավելի շուտ կաներ, առնվազն 2-3 տարի առաջ։ Ղրիմի դեպքերից հետո Ղրիմի տնտեսության զարգացումների հետ կապված շատ խնդիրներ կային։ Խուսափելով իրավիճակների սրումից՝ կայացվեց նման որոշում։

– Իսկ ինչո՞ւ՝ Միշուստինը. ի դեպ, ասում են՝ հայկական արմատներ ունի։

– Կարող ենք ասել, որ նեյտրալ մարդ նշանակեց՝ ոչ մի բլոկի չի պատկանում։ Մրցակցությունը իշխանության պայքարի համար կարող էր բերել առճակատումների, որը պարզ չէ՝ ինչով կվերջանար։ Միշուստինը տեխնիկական, արտադրական, գետնի վրա մարդկանց, աղքատության դեմ պայքարի, աշխատատեղերի հարցը պետք է լուծի։ Չէի ուզի ծագման մեջ խորանալ, դա իհարկե կա, բայց մեծ քննարկման առարկա դարձնել պետք չէ։ Հիշում եք ՝ անցած տարի Երևանում էր, ելույթ ունեցավ։ Իմիջիայլոց, շատ լավ է վերաբերվում Հայաստանին, ունի  տարբեր ծրագրեր բարձր տեխնոլոգիաների համագործակցության առումով։ Երևանում նա ասում էր դա, բայց այն ժամանակ չէին մտածում, որ նա կդառնա վարչապետ։ Բաց թողնենք այն պահը, որ հայի արյուն կա, նա այնուամենայնիվ հայերի հետ կապված դրական մոտեցումներ ունի։

– Հայաստանն այս փուլում ինչպե՞ս պետք է դիրքավորվի, այս փոփոխությունները մեզ հետ ի՞նչ առնչություն կարող են ունենալ։

– Հայաստանի հետ կապված շատ պոզիտիվ իրավիճակ է։ Հայաստանը պետք է նոր կառավարության հետ բարձր տեխնոլոգիաների, արդյունաբերության համագործակցության գնա։ Հայ մասնագետներ պետք է ունենանք, որոնք կարող են այդ ոլորտներում աշխատել։ Այս ալիքի տակ Հայաստանում կարելի է  արդյունաբերության արտադրություններ հիմնել միջպետական ծրագրերով։ Այստեղ լայն հնարավորություններ են բացվում, Միշուստինն այս հարցի շուրջ խոսել է, այն ծրագրերը, որ իր թիմը դնում է  սեղանի վրա, իր կողմից հավանության են արժանանում։ Իրավիճակը սա է, Հայաստանը պետք է օգտվի այս իրավիճակից՝ արդյունաբերական ինտեգրման փոխհամագործակցության խորացման ուղղությամբ։

Եթե անկեղծ լինենք, ապա Մեդվեդևի կառավարման վերջին տարիների ընթացքում այս հարցը լրիվ քնած էր, տեղից չէր շարժվում, լճացած վիճակ էր։ Պետք էր թարմացնել, վերակենդանացնել իրավիճակը ու շարունակել։ Հայաստանն այսօր կարող է ծրագրեր մշակել, դիմել Ռուսաստանին՝  համատեղ  աշխատանք իրականացնելու համար Հայաստանում։ Սա ամբողջությամբ ռեալ է։ Ռուսաստանի համար հետաքրքիր կլինի առանձին դետալների, առանձին արտադրանքների հետ կապված ինտեգրվել Հայաստանի հետ ու գնել այդ արտադրանքները։ Եթե Հայաստանը ճիշտ, գրագետ քաղաքականություն վարի, չքնի՝ լավ կլինի։ Հիմա բոլոր պետությունները կգնան դրան. եթե Հայաստանը ակտիվ լինի՝ մեծ հաջողություններ կգրանցի։ Այսօր կան 5-8 արդյունաբերական համալիրներ, որոնք այդ ծրագրերի առանձին էլեմենտների հետ կապված մեծ հաճույքով կգնան համատեղ արտադրությունների ստեղծմանը։  Այդ առումով Հայաստանում խնդիր չկա՝ Կոտայքի մարզում՝ Աբովյան, Հրազդան. արագ կերպով կարելի է ինժեներական կազմը վերապատրաստել ու մեծ հաջողությունների հասնել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում