Լուրեր
Պարտավոր էի գնա՞լ, բարևած էլ չկամ. Ծառուկյանը՝ Գեորգի Կուտոյանի հոգեհանգստին չմասնակցելու մասին
  • 11:38
  • 2020-01-20
  • Դիտումներ՝ *

ԱԱԾ նախկին տնօրեն Գերորգի Կուտոյանին անձամբ չեմ ճանաչել, բայց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամները երեկ մասնակցել են նրա հոգեհանգստի արարողությանը, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ ինքը երեկ այնտեղ չի եղել։

Դիտարկմանը, որ Կուտոյանն, ի վերջո, ԱԱԾ նախկին տնօրեն է եղել, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց.

«Հետո՞, ես պարտավոր էի գնալո՞ւ։ Բարևած էլ չկանք։ Եթե ես մարդուն ճանաչեի, կապ չուներ, բայց մարդու հետ ծանոթ էլ չեմ եղել։ Բայց հարգել ենք, որպես Տիգրան Ուրիխանյանի մորաքրոջ տղա, գնացել ենք»։

  • Դիտումներ՝ *