Պերմի հյուրանոցներից մեկում տաք ջրի խողովակի վթարի արդյունքում չորս մարդ է զոհվել։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով Պերմի երկրամասի նահանգապետի մամլո ծառայության հաղորդագրությանը։ Նշվում է, որ տվյալները նախնական են։
Ինչպես հայտնի է դարձել, ևս երեք մարդ այրվածքներ է ստացել։ Նրանք հիվանդանոց են տեղափոխվել։
Նշվում է, որ դեպքի վայրում են հատուկ ծառայություններն ու շտապ օգնության յոթ բրիգադ։