Thursday, 25 04 2024
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին

Իտալիայում նշում են Ֆեդերիկո Ֆելինիի ծննդյան 100-ամյակը

Հունվարի 20-ին կլրանար իտալացի ականավոր ռեժիսոր Ֆեդերիկո Ֆելինիի հարյուր տարին: Իտալիայում հոբելյանական տարեթվին նվիրված է ընդարձակ ծրագիր, որը նախատեսված է ամբողջ 2020 թվականի համար:

«100 տարի առաջ՝ 1920 թվականի հունվարի 20-ին, ծնվեց կինեմատոգրաֆի հսկան, որի տաղանդը անհավատալիորեն ազդեց և վիթխարի հետք թողեց այդ արվեստում: Մինչ օրս ամբողջ աշխարհում դերասանները, ռեժիսորները, հանդիսականները շարունակում են հիանալ և ոգեշնչվել նրա ստեղծագործությամբ»,- ասել է Իտալիայի մշակույթի նախարար Դարիո Ֆրանչեսկինին: Նա նշել է, որ ամբողջ տարվա ընթացքում տեղի կունենան Ֆելինիին նվիրված միջոցառումներ, որոնց ծրագրերին կարելի է ծանոթանալ հատուկ ստեղծված կայքում:

Հիշատակի միջոցառումների կենտրոն է դարձել վարպետի հայրենի քաղաքը՝ ափամերձ Ռիմինին, հանրաճանաչ ծովային առողջավայրը: Այնտեղ արդեն բացվել է խոշոր ցուցահանդես՝ նվիրված ռեժիսորի կյանքին ու ստեղծագործության ուղուն: Մի ամբողջ շարք ցուցադրանքներ, հետահայաց կինոդիտումներ և կինոփառատոներ տեղի կունենան ոչ միայն Իտալիայի տարբեր քաղաքներում, այլև արտասահմանում:

Ֆելինին լավ հայտնի է Ապենինների սահմաններից դուրս, համարվում է աշխարհի ամենաճանաչված կինեմատոգրաֆիստներից մեկը և մինչ օրս մնում է վարպետության չափանիշ: Նա արժանացել է հինգ «Օսկար» մրցանակի, այդ թվում՝ «Կինոարվեստում ունեցած ավանդի համար», ինչպես նաև «Ոսկե արմավենու ճյուղի» և մի ամբողջ շարք իտալական և եվրոպական մրցանակների: Ամբողջ կյանքում նա ապրել է Ջուլիետա Մազինայի հետ, որին նկարահանել է իր ֆիլմերում:

Ֆելինին մահացել է 1993 թվականին: Ռեժիսորին մեծարանքներով հուղարկավորել է ամբողջ Իտալիան:

Նրա հավատարիմ Ջուլիետան ամուսնուց ավելի ապրեց ընդամենը մի քանի ամիս, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում