Thursday, 18 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Պատմական ոսկուն ընդառաջ․ Արթուր Ալեքսանյանի բացառիկ արդյունքը ադրբեջանցու դեմ պայքարում

Վնասվածքից ապաքինվելուց հետո Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը առաջին ոսկե մեդալը նվաճեց միջազգային հարթակում։ Ֆրանսիայի Նիս քաղաքում տեղի ունեցած միջաազգային մրցաշարում 97 կգ քաշայինների պայքարում Ալեքսանյանը եզրափակչում 3:1 հաշվով առավելության հասավ Ադրբեջանի ներկայացուցիչ Օրհան Նուրիևի նկատմամբ: Գոտեմարտի սկզբում Նուրիևն առաջ անցավ հաշվի մեջ և ամեն գնով ցանկանում էր պահպանել առավելությունը։ Մրցամարտի երկրորդ հատվածում սակայն Ալեքսանյանին հաջողվեց բեկել գոտեմարտի ընթացքը և գլորում կատարելով նվաճեց ոսկին։

Մեր օլիմպիական չեմպիոնը պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից, մեկնարկային գոտեմարտում 10:1 հաշվով հաղթել էր Վրաստանի ներկայացուցիչ Վալերիան Մուրվանիձենին: Քառորդ եզրափակչում Ալեքսանյանը 8:0 հաշվով առավելությամբ հաղթել էր հոնդուրասցի Քևին Մեջիային: Կիսաեզրափակչում էլ մեր ըմբիշը 2:1 հաշվով առավելության հասավ Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսանդր Խրաբովիկի նկատմամբ։ Հիշեցնենք, որ Արթուր Ալեքսանյանն այս տարվա սեպտեմբերին վնասվածքի պատճառով չէր գոտեմարտել աշխարհի առաջնության եզրափակչում: Մասնավորապես, Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում տեղի ունեցած մրցաշարի եզրափակչում Ալեքսանյանը պետք է մրցեր Ռուսաստանից աշխարհի գործող չեմպիոն Մուսա Եվլոևի հետ: Բայց նախօրեին ստացած վնասվածքի պատճառով ըմբիշը գորգ դուրս չէր եկել: Այնուամենայնիվ այս արդյունքը Արթուր Ալեքսանյանին թույլ էր տվել ապահովել 2020 թվականի Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր: 2018 թվականը Ալեքսանյանը սկսել էր մայիսին Ղազախստանում տեղի ունեցած միջազգային մրցաշարով։ Կրկին վնասվածքից ապաքինվելուց հետո մեր մարզիչը ոսկե մեդալ էր նվաճել եզրափակչում հաղթելով ռուս Ալեքսանդր Գոլովինին: 2018 դեկտեմբերին Ալեքսանյանը լուրջ վնասվածք էր ստացել և բուժվել ԱՄՆ-ում: 2019 թվականի հունիսին Ալեքսանյանը մասնակցեց Մինսկում տեղի ունեցած Եվրոպական խաղերում ևս փայլուն ելույթով աչքի ընկավ դառնալով չեմպիոն։ Ալեքսանյանի գրանցած վերջին արդյունքը ցույց է տալիս, որ մեր չեմպիոնը Օլիմպիական խաղերին ընդառաջ մարզավիճակի հետ կապված խնդիրներ չունի։ Արդեն երկրորդ անգամ վնասվածքից հետո առաջին իսկ մրցաշարում Ալեքսանյանը նվաճում է ոսկե մեդալ, ինչը ընդունենք աննախադեպ հաջողություն է։

2020 թվականը թե Ալեքսանյանի, և թե հայկական սպորտի համար կարող է դառնալ բացառիկ։ Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերում ոսկե մեդալ նվաճելու պարագայում Ալեքսանյանը կդառնա անկախ Հայաստանի օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն մարզիկը։ Դրա համար կան բոլոր նախադրյալները։ Անցյալ տարի խոսելով գալիք Օլիմպիական խաղերի մասին Արթուր Ալեքսանյանը մասնավորապես ասել էր։ «Տոկիոյում կայանալիք Օլիմպիադայի միակ առանձնահատկությունն այն է, որ այդ խաղերին արդեն Օլիմպիական չեմպիոնի կարգավիճակում պետք է գնամ։ Չեմպիոնական կոչումը պահպանելը նույնքան դժվար է, որքան չեմպիոն դառնալը։ Ամեն դեպքում ինձ համար որևէ նշանակություն չունի Օլիմպիական խաղեր են, աշխարհի, թե Եվրոպայի առաջնություն։ Ինձ համար բոլոր մրցաշարերն էլ պարտավորեցնող են, քանի որ բոլորը միայն ոսկե մեդալի ակնկալիք ունեն ինձնից։ 2018 թվականին Բուդապեշտում կայացած աշխարհի առաջնության ժամանակ վնասվածքս շատ էր խանգարել ինձ։ Այն խոսակցություններին, թե այլևս առաջվանը չեմ, ուշադրություն էլ չեմ դարձնում, ես գիտեմ, ներքուստ զգում եմ, որ կարող եմ և շարունակելու եմ գոտեմարտել։ Եվրոպական խաղերում հաղթանակս ապացույց էր, որ շատ անտեղի են այդպիսի խոսակցությունները և կարծիքները»:

Ինչևէ Նիսում տեղի ունեցած միջազգային մրցաշարում հաջողություն գրանցեցին նաև մյուս ըմբիշները։ 77 կգ քաշայինների պայքարում Կարապետ Չալյանը նվաճեց արծաթե մեդալ եզրափակչում 2:5 հաշվով՝ պարտվելով Ղազախստանի ներկայացուցիչ Դեմև Ժադրաևին: Ինչպես Արթուր Ալեքսանյանը, Չալյանը ևս պայքարը սկսել էր 1/16 երզափակիչից, որտեղ 5:1 հաշվով առավելության էր հասել Ֆրանսիան ներկայացնող հայազգի Էվրիկ Նիկողոսյանի նկատմամբ: Քառորդ եզրափակչում 4:1 հաշվով հաղթել էր Վրաստանի ներկայացուցիչ Գելա Բոլկվաձեին: Կիսաեզրափակչում 2:1 հաշվով հաղթել էր Բելառուսի ներկայացուցիչ Վիկտոր Սասունովկսիին: Հայաստանի ըմբշամարտի հավաքականը ևս 1 արծաթե ու 4 բրոնզե մեդալ է նվաճել: Ավելի վաղ արծաթե մեդալակիրներ էր նվաճել 55 քաշային Ռուդիկ Մկրտչյանը:

Մրցաշարի 3-րդ մրցանակակիրներ են դարձել Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ) և Ռուբեն Ղարիբյանը (82 կգ): Ընդհանուր առմամբ մեր ազգային թիմի մրցելույթը Ֆրանսիայի պետք է գոհացնող համարել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում