Friday, 19 04 2024
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն

Կուտոյանի մահվան հետքերը չպետք է միայն Հայաստանում փնտրել. Ինչ-որ ուժեր են դրդել

Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված ահաբեկչական խմբի պարագլուխ Նաիրի Հունանյանը նամակ է գրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Վարչապետի աշխատակազմից հաստատել են տեղեկությունը, որ ստացել են Նաիրի Հունանյանի նամակը։

Անցյալ տարի էլ՝ Հոկտեմբերի 27-ի քսանամյա տարելիցի նախօրեին, Նաիրի Հունանյանը դիմել էր ՔԿՀ-ին՝ իրեն պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու խնդրանքով, հաշվի առնելով, որ ինքը քսան տարի անազատության մեջ է։

1999թ. հոկտեմբերի 27-ին ԱԺ դահլիճում գտնված և ահաբեկչության հետևանքով տուժած ԱԺ նախկին պատգամավոր Էմմա Խուդաբաշյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Նաիրի Հունանյանին հույսեր են ներշնչել ինչ-որ շրջանակներից, որ նա ազատ կարձակվի, այդ պատճառով էլ նամակ է գրել։

«Նա շահարկում է Հոկտեմբերի 27-ի գործը. եթե ասելիք ուներ, այսքան տարի թող ասեր, ո՞վ էր խանգարում։ Ես չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանը կուլ կտա Նաիրիի նետած խայծը»,- ասաց նա։

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, անդրադառնալով Նաիրի Հունանյանի նամակին և նույն օրը հրազենային վիրավորումից իր տանը ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի սպանությանը, հիշեցնում է, որ իրավապահ համակարգը 20-25 տարի առաջնորդվել է կրիմինալի շահերով՝ անտեսելով պետական շահը։

Նա նկատում է, որ ԱԱԾ նախկին տնօրենի սպանությունը թուլացնում է մեր երկրի անվտանգությունը, քանի որ Գեորգի Կուտոյանը տիրապետում էր երկրի անվտանգությանը վերաբերող մեծ ծավալի տեղեկատվության։ Ըստ Մակեյանի՝ այս ամենը հիշեցնում է 1997-99 թվականները, երբ հարցերը փորձում էին լուծել սպանություններով։

Ինչ վերաբերում է Նաիրի Հունանյանի նամակին, ապա Մակեյանը նկատում է, որ եթե ահաբեկչության պարագլուխը փորձի բացահայտել իրական պատվիրատուին, ապա նա դատարան չի հասնի։

«Կարծում եմ՝ նա քայլ է անում, ինչ-որ բաներ է մոգոնում, որպեսզի ազատություն ստանա։ Երբ նա քսան տարի է, ինչ այդ խցում է, հազար ու մի տարբերակներ պետք է մտածի այնտեղից դուրս գալու մասին։ Հույս ունենալով, որ վարչապետը մաֆիայի ներկայացուցիչ չէ, նախկին լրագրող է, փորձում է ինչ-որ բան ստանալ։ Ես կասկածում եմ, որ նա կբացահայտի պատվիրատուին, քանի որ ինքն այդքան միամիտ չէ, հասկանում է, որ եթե բացահայտի պատվիրատուին, ապա դատարան չի հասնի…»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Պետրոս Մակեյանը։

Մեր զրուցակիցը կարծում է, որ Գեորգի Կուտոյանի սպանության հետքերն էլ չպետք է միայն Հայաստանում փնտրել, կա նաև արտաքին հետքը։

Մակեյանը նկատում է, որ Գեորգի Կուտոյանն ունի ընտանիք, լավ կրթություն, ինչո՞ւ պետք է ինքնասպան լիներ, ինչի մասին տարածեցին որոշ ԶԼՄ-ներ։

«Եթե անգամ պարզվի, որ ինքնասպանություն է, ապա ինչ-որ ուժեր են նրան դրդել ու պարտադրել գնալու ինքնասպանության»,- ասաց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում