Արքայազն Հարին պատմել է, որ թագավորական պարտականությունների կատարումից հրաժարվելու որոշումն իրեն տխրեցնում է, հաղորդում է Sky News պարբերականը։ Նա նշել է, որ իր կնոջ՝ Մեգան Մարքլի հետ միասին, հույս է ունեցել շարունակել ծառայել թագուհուն, Ազգերի համագործակցությանը, իր զինվորական ասոցիացիաներին։
«Սակայն առանց պետության կողմից ֆինանսավորման։ Ցավոք, դա անհնար էր»,- հայտարարել է Հարին։
Նա ընդգծել է, որ իրադարձությունների նման զարգացումը «շատ է վշտացնում»։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սասեքսի դքսերը՝ Մեգան Մարքլն ու արքայազն Հարին, կկորցնեն իրենց տիտղոսներն ու թագավորական ընտանիքի փողերը։