Երեք մարդ է զոհվել հարձակման արդյունքում, որը տեղի է ունեցել Լոնդոնի հյուսիս-արևելքում։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Ինչպես հայտնի է դարձել, նրանց դանակի հարվածներ են հասցվել։ Դրանից հետո նրանք մահացել են։
Նշվում է, որ զոհվածները 20 – 30 տարեկան մարդիկ են եղել։
Ունեցած տեղեկությունների համաձայն՝ հանցագործը փախուստի է դիմել։
Ներկայումս ոստիկանությունում միջադեպի կապակցությամբ հետաքննություն է ընթանում։